Արմինֆո.Հորդանանը "Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ" անվանակարգում "Օսկար" 97-րդ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար ընտրել է հայազգի ռեժիսոր Սարին Հայրապետյանի "Իմ քաղցր երկիրը" (Իմ Sweet Land) վավերագրական ֆիլմը՝ Արցախի մասին:
Ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, ով երազում է ատամնաբույժ դառնալ իր հայրենի Լեռնային Ղարաբաղում (Արցախում): Երբ սկսվում է պատերազմը, իրավիճակը սրվում է, նա և իր ընտանիքը ստիպված են լինում փախչել, բայց շուտով նրանք վերադառնում են պատերազմից ավերված հայրենիք ։ Բախվելով նոր իրողությունների և նախապատրաստվելով ապագա փորձություններին՝ տղան պայքարում է կոսված հույսերի և հոգեկան ցնցումների ծանրության դեմ:
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել տարեսկզբին Շեֆիլդի (Անգլիա) վավերագրական ֆիլմերի փառատոնում, այնուհետև այն ներկայացվել է Ամմանի (Հորդանան) միջազգային կինոփառատոնում, որտեղ արժանացել է ժյուրիի մրցանակին՝ լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար և FIPRESCI (Կինոպրեսսայի միջազգային ֆեդերացիա - խմբ.) մրցանակին՝ լավագույն արաբական վավերագրական ֆիլմի համար։
"Օսկար" մրցանակաբաշխությանը մասնակցելու համար ֆիլմի ընտրությունն անցկացրել է ժյուրին ՝ Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովի ղեկավարությամբ։
Հորդանանցի ռեժիսոր Սարին Հայրապետյանի այդ դեբյուտային ֆիլմը HBO հեռուստաալիքի համար նրա "Մենք դեռ չենք ավարտել" (We Are Not Done Yet) 40 րոպեանոց հաջողված վավերագրական նախագծի շարունակությունն է, որն արժանացել է մի քանի պարգեւի: