Արմինֆո.Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Տնտեսական և գլոբալ հարցերի գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Սայմոն Մորդյուի հետ։
ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին և քննարկել բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը միտված համատեղ ջանքերի իրականացումը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու կայունության ամրապնդմանն ուղղված ՀՀ ջանքերին։ Վերոնշյալի շրջանանկներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ մոտեցումները տարածաշրջանում ունենալու կայուն և երկարատև խաղաղություն։