Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է "Եռաբլուր" զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիայի հետևանքով հայրենիքի համար գլուխ խոնարհած հայորդիների հիշատակին:
«Սեպտեմբերի 27-ին դեսպան Քվինը զորակցեց և իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին։ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց: Մենք վերահաստատում ենք մեր հաստատուն աջակցությունը տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը կապահովի կայունություն և անվտանգություն», - ասվում է Երվանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում։
Հավելենք, որ մինչ Քուինն այցելում էր "Եռաբլուր", նրա գործընկերն Ադրբեջանում այցելել էր Բաքվի "Շահիդների ծառուղի":