Arminfo.info


 Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024 15:24
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա. Փաշինյան

Արմինֆո.Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ Կառավարության մամուլի ծառաայությունը ներկայացրել է Հայաստանի վարչապետի ելույթն ամբողջությամբ.

 

«Պարոն նախագահ, Գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, Սա իմ չորրորդ ելույթն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում և այս ելույթը էականորեն տարբերվելու է նախորդներից: Իմ նախորդ ելույթների առանցքային ուղերձը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու փակուղին էր, բայց այսօր ուզում եմ ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա։

 

Ինչո՞ւ եմ այսպես կարծում: Մի քանի կոնկրետ պատճառներով: Բոլորովին վերջերս, օգոստոսի 30-ին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը: Սա կողմերի միջև առաջին երկկողմ իրավական պայմանագիրն է: Բայց առավել էական է այն, որ այդ փաստաթղթով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն ամրագրել որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք և առաջնորդվել դրանով:

 

Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դե յուրե վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած սահմանների անխախտելիության սկզբունքը, ինչը հիմնարար գործոն է խաղաղության հաստատման համար: Հիմա արդեն դե յուրե վերահաստատված է, որ երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն:

Մնում է անել հաջորդ քայլը և ստորագրել Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին: Ադրբեջանի նախագահը և ես արդեն բազմիցս հայտարարել ենք, որ նշված պայմանագրի առնվազն 80 տոկոսը համաձայնեցված է:

 

Այժմ, այս պատմական հնարավորությունից օգտվելու և փակուղի մտնելու վտանգից խուսափելու համար Հայաստանն առաջարկում է վերցնել այն, ինչ արդեն համաձայնեցվել է Համաձայնագրի նախագծում, ստորագրել այն, ունենալ խաղաղության Համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնուհետև շարունակել մնացած հարցերի շուրջ բանակցությունները: Մենք պատրաստ ենք դա անել հենց հիմա:

Ինչո՞ւ ենք մենք նման առաջարկ անում։ Որովհետև չկա նախադեպ, երբ խաղաղության պայմանագիրը կամ որևէ այլ պայմանագիր կարգավորում է ամեն ինչ, լուծում բոլոր հարցերը, և դա հնարավոր էլ չէ գործնականում: Ցանկացած երկու երկիր ցանկացած պայմանագիր կնքելուց հետո նորանոր պայմանագրերի և պայմանավորվածությունների կարիք են ունենում հենց այս պատճառով:

 

Ինչքան էլ համապարփակ լինի որևէ պայմանագիր, բազմաթիվ կարևոր հարցեր դեռևս հասցեագրվելու կարիք են ունենում։

 

Իսկ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածներն, ըստ էության, խաղաղության, միմյանցից տարածքային պահանջներ չունենալու և ապագայում նման պահանջներ չստեղծելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, խաղաղության պայմանագրի իրագործումը վերահսկող միացյալ հանձնաժողով ստեղծելու, միմյանց ներքին գործերին չխառնվելու, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և այլ կարևոր դրույթներ են պարունակում:

Խաղաղության համաձայնագրի ստորագրումն արդեն համաձայնեցված հոդվածներով զգալիորեն կհեշտացնի չհամաձայնեցված հարցերի լուծումը։ Խաղաղության համաձայնագրի նախագծի արդեն համաձայնեցված մասերը դրա համար գործիքներ են ստեղծում. դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվելիք դիվանագիտական հարաբերություններն են, իսկ երկրորդը` խաղաղության համաձայնագրի իրականացումը վերահսկող Հայաստան-Ադրբեջան համատեղ հանձնաժողովը։ Նկատի ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե խաղաղության առկայությունն առաջարկվող Համաձայնագրի ստորագրմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կհանգեցնի մեր կառավարությունների և ժողովուրդների ընդհանուր մթնոլորտի և ընկալման փոփոխության, ինչն էապես կնպաստի մնացած խնդիրների լուծմանը։

 

Ադրբեջանը, սակայն, պնդում է, թե Խաղաղության պայմանագրին խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որն իբրև թե տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Առանց մանրամասներին տրվելու ասեմ, որ մեր Սահմանադրության մեջ նման բան չկա, չկան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ և ավելի մանրամասն գրավոր հիմնավորումներ կարող ենք տրամադրել այս հարցով հետաքրքրվող մեր բոլոր միջազգային գործընկերներին: Ասեմ ավելին, Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի Հանրապետության նկատմամբ և սրա մասին էլ կարող ենք գրավոր հիմնավորումներ ներկայացնել հարցով հետաքրքրվող մեր բոլոր միջազգային գործընկերներին:

 

Բայց ուշադրություն դարձրեք. մենք Ադրբեջանի Սահմանադրությունը Խաղաղության պայմանագրի խոչընդոտ չենք համարում այն պարզ պատճառով, որ Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում ունենք ձևակերպում, որ լուծում է խնդիրը և այդ ձևակերպումը հետևյալն է. «Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրության դրույթները՝ որպես հիմնավորում սույն Համաձայնագրի չկատարման համար»: Հետևաբար, պայմանագրի ստորագրումը կհասցեագրի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի մտավախությունները և իրավական երաշխիքներ կստեղծի դրանց հիմնարար հասցեագրման համար:

 

Երբ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը դիտարկում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանելու տեսանկյունից, ստանում ենք հետևյալ պատկերը: Համաձայն Հայաստանի Սահմանադրության` Սահմանադրությանը հակասող համաձայնագրերը չեն կարող վավերացվել: Եվ ինչպես մնացած դեպքերում, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո մենք այն պետք է ուղարկենք Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս պարզի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

 

Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (թեև մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ), այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար:

 

Իսկ եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում այն մեր երկրի խորհրդարանում վավերացնելու խոչընդոտ չի լինի և այստեղ է, որ ի հայտ է գալիս մի չափազանց կարևոր հանգամանք: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակայություն ՀՀ ներքին օրենսդրության նկատմամբ, և հետևաբար, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումից ու վավերացումից հետո եթե նույնիսկ լինեն տեսականորեն օրենքներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես տարածքային հավակնություններ, այդ օրենքները ստորադաս կլինեն Հայաստան-Ադրբեջան Խաղաղության պայմանագրին և ինքնաբերաբար չեն ունենա իրավական ուժ: Նույն տրամաբանությունն, իհարկե, կգործի Ադրբեջանի պարագայում։

 

Հարգելի նախագահող, տիկնայք և պարոնայք, Ահա տեսնում եք, որ խաղաղությունն այնքան մոտ է և մեզ հարկավոր է ընդամենը ձեռքը մեկնել և վերցնել այն: Դա հեշտ չէ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի համար, որովհետև մեզնից յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, և այդ ճշմարտությունների շուրջ բանավեճը բերել է թշնամության, զոհերի, պատերազմների: Ցավը շատ խորն է և մեծ:

 

Բայց հիմա մենք պիտի կենտրոնանանք խաղաղության վրա, որովհետև խաղաղությունն է միակ ճշմարտությունը, որը հասկանալի է թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի ժողովուրդներին: Այդ ճշմարտությունը կբացի բոլորիս աչքերը, կփակի թշնամության աղբյուրները և բոլորիս հայացքները կուղղի դեպի ապագա:

 

Տիկնայք և պարոնայք, Այդ ապագային է միտված նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային, երկաթուղային և այլ հաղորդակցությունների բացելն է, այլև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և ողջ տարածաշրջանի միջև կապի ապահովումը, ինչպես նաև խողովակաշարերի և մալուխների անցման և, ի վերջո, մարդկանց միջև շփումների հնարավորություններ ստեղծելը, ինչը կարևորագույն և առանցքային գործոն է խաղաղության համար։

 

Խաղաղության և զարգացման առանցքային գործոն է նաև այն, որ այդ ամենը տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության հարգմամբ, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա, և մենք պատրաստ ենք մեր տրանսպորտային ուղիները բացել թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի և թե՛ մեր մնացած հարևանների ու գործընկերների համար, և պատրաստ ենք դա անել նույնիսկ այսօր: Հենց այսօր:

 

«Խաղաղության խաչմերուկ»-ն ի դեպ, Միջին միջանցքի մաս կարող է դառնալ, ապահովելով նրանով ապրանքների անցման ավելի մեծ արագությունն ու արդյունավետությունը:

 

Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում պատրաստ է լիովին ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Դա մեր ցանկությունն է, պարտավորությունը, և մենք կարող ենք դա անել: Ի դեպ, բոլոր այն պնդումները, թե Հայաստանը որևէ տեղ որևէ փաստաթղթով համաձայնվել է, որ իր տարածքում երրորդ ուժեր ապահովեն կոմունիկացիաների անվտանգություն, պարզապես իրականության ձևախեղում են: Հայաստանի ստանձնած պարտավորությունը հստակ է. երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անվտանգությունը, և մենք երաշխավորում ենք դա:

 

Հարգելի նախագահող, տիկնայք և պարոնայք, Այսօր չեմ ուզում որևէ նեգատիվ, անհանգստացնող, հոռետեսական ուղերձներ հղել ոչ թե այն պատճառով, որ դրանք չկան, այլ այն պատճառով, որ հայկական առածն ասում է. «լավ ասենք, որ լավ լինի», այն իմաստով, որ երբ խոսում ես դրական բաների մասին` լավ բաները որպես կանոն իրականություն են դառնում: Չեմ բացառում, որ նույն առածը կա և դա նույնքան իրենցն են համարում Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, Վրաստանում, աշխարհի այլ երկրներում:

Բայց «լավ ասենք, որ լավ լինի»-ն իրականությունից կտրված դատարկ խոսքեր շռայլելու մասին չէ, դրա համար պետք է աշխատել, երբեմն ծանր որոշումներ կայացնել: Իմ ելույթի մեջ ի ցույց դրեցի բոլոր այն հանգամանքները, որոնք հիմք են տալիս այս հարգարժան լսարանի առջև այս ամբիոնից լավն ասելու, որ լավ լինի: Եվ եթե հիմնվենք այդ հանգամանքների վրա, ապա լավ բաներ տեղի կունենան՝ սկիզբ դնելով բացասականը գեներացնող հանգամանքների նվազեցման գործընթացին։ Շնորհակալություն ուշադրության համար»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Փաստաբան․Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններիցՓաստաբան․Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից
Ազգային-ժողովրդավարական բևեռ․ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունիցԱզգային-ժողովրդավարական բևեռ․ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունից
"Ուժեղ Հայաստանը" խոստացել է մանդատների վերաբերյալ որոշում կայացնել ՝ ելնելով երկրի շահերից
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբՂրղզստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են․ ՀՀ քննչական կոմիտե«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են․ ՀՀ քննչական կոմիտե
Հայաստանի նախկին արտգործնախարար․ Հայաստանի քաղաքացիներն իշխանություններին ՀՀ սահմանադրությունը փոխելու, ՀԱԵ դեմ ոտնձգություններ իրականացնելու եւ երկրի ինքնիշխանությունը խախտելու մանդատ չեն տվելՀայաստանի նախկին արտգործնախարար․ Հայաստանի քաղաքացիներն իշխանություններին ՀՀ սահմանադրությունը փոխելու, ՀԱԵ դեմ ոտնձգություններ իրականացնելու եւ երկրի ինքնիշխանությունը խախտելու մանդատ չեն տվել
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Գլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցելԳլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել
Կառավարության առաջին հետընտրական նիստի ժամանակ  Փաշինյանն ուղիղ ակնարկել է, որ մտադիր է բանտ նստեցնել իր քաղաքական ընդդիմախոսներին՝ «նախընտրական կաշառքների» համարԿառավարության առաջին հետընտրական նիստի ժամանակ  Փաշինյանն ուղիղ ակնարկել է, որ մտադիր է բանտ նստեցնել իր քաղաքական ընդդիմախոսներին՝ «նախընտրական կաշառքների» համար
Փաշինյան․ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համարՓաշինյան․ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Մարուքյան․ ԿԸՀ-ը Մարուքյան․ ԿԸՀ-ը "Լուսավոր Հայաստանից" ձայներ է գողացել
Քաղաքագետ․ Հայաստանի ընտրություններին կար մրցակցություն, բայց չկար պայքարՔաղաքագետ․ Հայաստանի ընտրություններին կար մրցակցություն, բայց չկար պայքար
«Ականատես» դիտորդական առաքելությունը Հայաստանի ընտրությունները համարել է  քաղաքականապես մրցակցային«Ականատես» դիտորդական առաքելությունը Հայաստանի ընտրությունները համարել է  քաղաքականապես մրցակցային
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է             Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է            
ԳՇ պետ․ Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող մտահոգություն չհարուցելԳՇ պետ․ Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող մտահոգություն չհարուցել
Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի երաժշտական լաբորատորիա և NOTATIONS փառատոնՀայաստանում երկրորդ անգամ կանցկացվի երաժշտական լաբորատորիա և NOTATIONS փառատոն
ՊՆ․ Հայաստանի ԶՈՒ ղեկավարությունը լրջորեն աշխատում է քրեական ենթամշակույթի՝ բանակ ներթափանցմանը հակազդելու ուղղությամբՊՆ․ Հայաստանի ԶՈՒ ղեկավարությունը լրջորեն աշխատում է քրեական ենթամշակույթի՝ բանակ ներթափանցմանը հակազդելու ուղղությամբ
Սաղաթելյան․ Սաղաթելյան․ "Հայաստան" դաշինքը մտադիր է խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկել Սահմանադրական դատարանում
Երևանի բոլոր վարչական շրջաններում, առանց բացառության, ձայների մեծամասնությունը ստացել է Երևանի բոլոր վարչական շրջաններում, առանց բացառության, ձայների մեծամասնությունը ստացել է "Քաղաքացիական պայմանագիրը". Վահագն Ալեքսանյան
Արդարադատության նախկին նախարարն ընդդիմությանը կոչ է արել նոր խոստումների փոխարեն ազնվորեն և հիմնավորված պատասխանել Հայաստանի քաղաքացիներին հուզող մի շարք հարցերիԱրդարադատության նախկին նախարարն ընդդիմությանը կոչ է արել նոր խոստումների փոխարեն ազնվորեն և հիմնավորված պատասխանել Հայաստանի քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի
ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու 555 դիմում է ստացելԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու 555 դիմում է ստացել
Իրավապաշտպան. Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ կեղծված ենԻրավապաշտպան. Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ կեղծված են
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնաբանել է ժամը 20:00-ից հետո ընտրատեղամասերում զինծառայողների քվեարկության դեպքերըՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնաբանել է ժամը 20:00-ից հետո ընտրատեղամասերում զինծառայողների քվեարկության դեպքերը
«Հայաքվե». Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները պետք է բողոքարկվեն Սահմանադրական դատարանում«Հայաքվե». Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները պետք է բողոքարկվեն Սահմանադրական դատարանում
Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» սպասում է ԲՀԿ-ի ձայների վերահաշվարկին՝ իր հետագա քայլերը ներկայացնելու համարԿարապետյան. «Ուժեղ Հայաստանը» սպասում է ԲՀԿ-ի ձայների վերահաշվարկին՝ իր հետագա քայլերը ներկայացնելու համար
ՆԳՆ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 27,296 անձ արդեն ստացել է Հայաստանի քաղաքացիությունՆԳՆ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 27,296 անձ արդեն ստացել է Հայաստանի քաղաքացիություն
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ընտրություններում հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամը մատնանշել է ընտրողների թվի անհամապատասխանությունը երկրում կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ և դրանց ընթացքում«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամը մատնանշել է ընտրողների թվի անհամապատասխանությունը երկրում կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ և դրանց ընթացքում
Փոխնախարար. մշակվում է քաղաքացիության ոլորտի ռազմավարություն, ինչը Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման պահանջներից էՓոխնախարար. մշակվում է քաղաքացիության ոլորտի ռազմավարություն, ինչը Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման պահանջներից է
Քաղաքագետը բացատրել է, թե ինչու ընդդիմությունը չպետք է հրաժարվի Հայաստանի խորհրդարանի մանդատներիցՔաղաքագետը բացատրել է, թե ինչու ընդդիմությունը չպետք է հրաժարվի Հայաստանի խորհրդարանի մանդատներից
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր են ստորագրելՎրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր են ստորագրել
ՀՀ ԿԸՀ․ Ընտրությունների արդյունքները կներկայացվեն հունիսի 14-ին, արդյունքը կարելի է բողոքարկել դատարանում հունիսի 19-ինՀՀ ԿԸՀ․ Ընտրությունների արդյունքները կներկայացվեն հունիսի 14-ին, արդյունքը կարելի է բողոքարկել դատարանում հունիսի 19-ին
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
"Միասնության թևերը" վիճարկելու է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Քոչարյանի դաշինքը կբողոքարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքներըՔոչարյանի դաշինքը կբողոքարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ. Հայաստանում ընտրությունների առցանց քարոզարշավը կրել է առճակատման և բաժանարար բնույթԵԱՀԿ / ԺՀՄԻԳ. Հայաստանում ընտրությունների առցանց քարոզարշավը կրել է առճակատման և բաժանարար բնույթ
ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ դիտորդները հանդես են եկել ծավալուն հայտարարությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ դիտորդները հանդես են եկել ծավալուն հայտարարությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ 
 «Բոլորին դեմ եմ»․ ԱԺ ընտրությունների արդյունքները որևէ պարագայում չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ «Բոլորին դեմ եմ»․ ԱԺ ընտրությունների արդյունքները որևէ պարագայում չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ
Տոնոյան․ ԿԸՀ-ը մի շարք ընտրատեղամասերում ԲՀԿ-ի ստացած ձյներիսխալ քանակ է ներկայացրել Տոնոյան․ ԿԸՀ-ը մի շարք ընտրատեղամասերում ԲՀԿ-ի ստացած ձյներիսխալ քանակ է ներկայացրել 
Պապուաշվիլի. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհը բաց սահմաններն ենՊապուաշվիլի. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհը բաց սահմաններն են
ԱԺԲ կուսակցությունը Հայաստանի քաղաքացիներին և քաղաքական ուժերին կոչ է արել կանխելերկրում  իշխանազավթման և բռնատիրության հաստատման գործընթացըԱԺԲ կուսակցությունը Հայաստանի քաղաքացիներին և քաղաքական ուժերին կոչ է արել կանխելերկրում  իշխանազավթման և բռնատիրության հաստատման գործընթացը
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
"Ուժեղ Հայաստան" դաշինքի շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ եւ ընտրողների կամքի արտահայտման իրական պատկերը պարզելով
Փաշինյանի կառավարման երրորդ ժամկետում երկիրն ավելի է խորասուզվելու ավտորիտար մղձավանջի մեջ․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանի կառավարման երրորդ ժամկետում երկիրն ավելի է խորասուզվելու ավտորիտար մղձավանջի մեջ․ Էդմոն Մարուքյան
Հայաստանի ԿԸՀ նախագահ․ Մինչեւ քվեարկության արդյունքների վերջնական ամփոփումը վաղ է խոսել խորհրդարան անցնող ուժերի թվի մասինՀայաստանի ԿԸՀ նախագահ․ Մինչեւ քվեարկության արդյունքների վերջնական ամփոփումը վաղ է խոսել խորհրդարան անցնող ուժերի թվի մասին
Կրեմլում մեկնաբանել են Հայաստանի ընտրությունների արդյունքներըԿրեմլում մեկնաբանել են Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
ԲՀԿ շտաբը ձայների վերահաշվարկի միջնորդություն կներկայացնիԲՀԿ շտաբը ձայների վերահաշվարկի միջնորդություն կներկայացնի
Ռուսաստանի ԿԸՀ  ներկայացուցիչ․ Հայաստանի ընտրատեղամասերում զինծառայողների մեծ խմբերի քվեարկության վերահսկմանն առնչվող բարդություններ են առաջացելՌուսաստանի ԿԸՀ  ներկայացուցիչ․ Հայաստանի ընտրատեղամասերում զինծառայողների մեծ խմբերի քվեարկության վերահսկմանն առնչվող բարդություններ են առաջացել
Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ և բազմակողմ մակարդակումՈւկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ և բազմակողմ մակարդակում
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում կարելի է ներկայացնել մինչև հունիսի 9-ի առավոտյան 11-ըԸնտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում կարելի է ներկայացնել մինչև հունիսի 9-ի առավոտյան 11-ը
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր ընտրությունների տվյալների ճշգրտումից հետո Ծառուկյանի կուսակցությունը չկարողացավ հաղթահարել խորհրդարան մտնելու 4% շեմըՀայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր ընտրությունների տվյալների ճշգրտումից հետո Ծառուկյանի կուսակցությունը չկարողացավ հաղթահարել խորհրդարան մտնելու 4% շեմը
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Իրավաբան. Նախնական արդյունքների համաձայն՝ Փաշինյանի կուսակցությունը չունի երկրի Սահմանադրությունը փոփոխելու համար անհրաժեշտ 2/3 մեծամասնությունըԻրավաբան. Նախնական արդյունքների համաձայն՝ Փաշինյանի կուսակցությունը չունի երկրի Սահմանադրությունը փոփոխելու համար անհրաժեշտ 2/3 մեծամասնությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջՍթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջ
Ռուսաստանը փորձում է Հայաստանին հասցնել, որ ԵՄ-ը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի․ ՕվերչուկՌուսաստանը փորձում է Հայաստանին հասցնել, որ ԵՄ-ը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի․ Օվերչուկ
Հայաստանի ԱԳ նախարար․ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունենՀայաստանի ԱԳ նախարար․ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն