


Բաքվի ապակառուցողական վարքագիծը վտանգում է բանակցային գործընթացն առաջ մղելու՝ Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը։ Այդ մասին ահղորդել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` հուլիիս 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրել են Վաշինգտոնում և Մոսկվայում իրենց ունեցած հանդիպումները, անդրադարձան մինչև տարեվերջ իրենց ծրագրերին:
Էդվարդ Նալբանդյանն, ընդգծելով, որ Եվրոպական խաղերից հետո Բաքվից կրկին հնչում է ռազմատենչ հռետորաբանություն և կազմակերպվում են սադրանքներ, համանախագահների ուշադրությունը հրավիրել է վերջին օրերին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտումների վրա։



