Արմինֆո. "Խոսող կտավներ" նախագծի շրջանակներում ստեղծվել են «Սասունցի Դավիթ» էպոսի յոթ նկարազարդումների շոշափելի կրկնօրինակները: Ինչպես հաղորդում է "Սարեր" մշակութային հասարակական կազմակերպության մամուլի ծառայությունը, դրանք հանձնվել են Երվանդ Քոչարի թանգարանին:
Նախագծի շրջանակում ստեղծված շոշափելի նկարները կտավի ռելիեֆային պատկեր են, որը պատրաստված է հիպոալերգենային պլաստիկից։ Դրա շնորհիվ կույր և թույլ տեսնող մարդիկ կկարողանան "տեսնել" պատկերը։
"Խոսող կտավներ" նախագծի հիմնական նպատակն է տեսողական խնդիրներ ունեցող անձանց ներգրավել կերպարվեստի աշխարհ: Մենք ուզում ենք կույր և թույլ տեսողություն ունեցող մարդկանց հնարավորություն տալ "տեսնել" հայ կերպարվեստի վարպետների գլուխգործոցները, նկարում ներկայացնել այն բոլոր մանրամասները, որոնք նրանք չեն կարող տեսնել իրենց աչքերով: Մենք ձգտում ենք, որպեսզի մեր կույր հայրենակիցները պատկերասրահներ այցելելիս իրենց հասարակությունից կտչված չզգան", - պատմում է "Սարեր" ՀԿ նախագահ Էռնա Ռևազովան։
Հաղորդագրության համաձայն, յուրաքանչյուր շոշափելի նկարազարդմանը կցված է ձայնագրված նկարագրություն, զուգահեռաբար ընթերցվում է նաև էպոսի այն հատվածը, որը ներկայացված է նկարում, ինչպես նաև Youtube-յան ալիքում Բրայլի գրերով և QR կոդով ներկայացված տեղեկատվություն՝ ձայնագրված նկարագրությամբ:
Նախագծի շրջանակում ավելի վաղ իրականացվել էր Ալեքսանդր Թամանյանի "Երևան քաղաքի գլխավոր հատակագծի" շոշափելի կրկնօրինակը, ինչպես նաև Մարտիրոս Սարյանի վեց աշխատանքները ՝ "Հայաստան", "Արագած", "Կոստանդնուպոլսի շները", "7-րդ դարի Կարմրավոր եկեղեցի. Աշտարակ", "Դեպի աղբյուր" և "Երևանյան բակը գարնանը":
Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) աջակցությամբ՝ Երվանդ Քոչարի թանգարանի հետ համագործակցությամբ: