Արմինֆո. Միացյալ Թագավորության միապետ Չառլզ III-ը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով: Այդ մասին հաղորդել է ՀՀ-ում ՄԹ դեսպանությունը։
«Քանի որ Դուք եւ Հայաստանի ժողովուրդը տոնում եք Անկախության օրը, ես եւ իմ տիկինը մեծ գոհունակությամբ մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Ձերդ Գերազանցությանը եւ հայ ժողովրդին։
Ես գնահատում եմ կապը մեր ժողովուրդների միջեւ եւ հուսով եմ, որ մեր երկրները կկարողանան շարունակել սերտ համագործակցությունը կարեւոր գլոբալ հարցերի լուծման գործում՝ լինի դա խաղաղությունը եւ բարգավաճումը, թե շրջակա միջավայրն ու կլիմայի փոփոխությունը, ինչն օգուտ կբերի մեր ապագա սերունդներին երկար տարիներ։
Օգտվելով հնարավորությունից՝ մենք տիկնոջս հետ կցանկանայինք Ձեզ եւ բոլոր հայերին ուղարկել ամենաջերմ մաղթանքները»,- ասված է Չառլզ III-ի շնորհավորական ուղերձում։