Արմինֆո.ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լեմիին քննադատել է՝ Արցախում էթնիկ զտման վերաբերյալ դիրքորոշման համար:
<Դեյվիդ Լեմիի մեկնաբանությունները բիծ է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության վրա։ Նա հավանություն է տվել էթնիկ զտումներին>, - գրել է Շերմանը՝ Twitter-ի (X) իր միկրոբլոգում՝ զետեղելով Լեմիի հայտարարություններին առնչվող SBN-ի հրապարակման տեքստը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը "տարածքների ազատագրում" էր որակել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը: