Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը սեպտեմբերի 17-18-ը ավանդական ամենամյա այց է կատարել Սյունիքի մարզ:
Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարի հետ հանդիպումների ընթացքում քաղաքապետերը տրամադրվածություն են հայտնել Ռուսաստանի քաղաքների հետ կապերը զարգացնելու հարցում:
Իրենց հերթին՝ բիզնեսի և հասարակական շրջանակների ներկայացուցիչները, այդ թվում ՝ Սյունիքի երիտասարդական ակտիվը, մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ռուս գործընկերների հետ գործարար կապերի, հումանիտար շփումների և կրթական փոխանակումների ընդլայնման, ինչպես նաև ռուսաց լեզվի ուսուցման հնարավորությունների մեծացման նկատմամբ: