Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքն ամրագրված է ՄԱԿ Միջազգային դատարանի կողմից: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին՝ անդրադառնալով անցած տարվա սեպտեմբերի 19-20-ն Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային:
"Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի կողմից իննամսյա շրջափակումից հետո սկսվեց դաժան հարձակում, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանության։ Նրանց վերադարձի իրավունքն ամրագրված էր ՄԱԿ Միջազգային դատարանի կողմից", - գրել է Դեկոտինյին։
Մեկ տարվա վաղեմության դեպքերին անդրադարձել է նաև Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստան-ԵՄ բարեկամությանական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը, ով նաև հայտարարել է արցախցիների՝ իրենց նախնիների հողեր միջազգային երաշխիքներով վերադառնալու իրավունքին աջակցության մասին:
"Այս միգրացիան էթնիկ զտուման արշավի վերջին փուլն էր և տեղի ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ժամանակ, երբ միջազգային հանրությունը հերթական անգամ հանդիպել էր՝ քննարկելու հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության և զարգացման հրատապ անհրաժեշտությունը ՝ դատապարտելով ուժի կիրառումն ու միջազգային կանոնների խախտումները։
Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ՝ իմ բազմաթիվ գործընկերների հետ միասին ես վճռականորեն աջակցում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ՝ միջազգային երաշխիքների ներքո իրենց նախնիների հողեր վերադառնալու իրավունքին", - հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։