


ՙՈսկե ծիրան՚ Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփել է մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 18-ին ՙՄոսկվա՚ կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարել է մրցանակակիրներին:
Միջազգային խաղարկային մրցույթ` ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Օձի գրկումե, ռեժ.՝ Սիռո Գեռա (Կոլումբիա), ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (2-ին մրցանակ). «Ձմռան վերջըե, ռեժ.՝ Կիմ Դե-հուան, (Հարավային Կորեա), Ժյուրիի հատուկ մրցանակ. «Իշկանուլե, ռեժ.՝ Խայրո Բուստամանտե, (Գվատեմալա/Ֆրանսիա):
Այս տարի առաջին անգամ հանձնվել է նաև նոր՝ Հանդիսատեսի Համակրանք մրցանակը, որն ստացել է գերմանացի ռեժիսոր Մարկ Բրումունդը՝ իր «Սրբարանե, (Գերմանիա) ֆիլմի համար:
Միջազգային վավերագրական մրցույթ` ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Իմաստի ստեղծումըե, ռեժ.՝ Սիմոնե Ռապիզարդա Կազանովա, (Կանադա/Իտալիա),ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). «Գերմանական երիտասարդությունե, ռեժ.՝ Ժան-Գաբրիել Պերիո (Ֆրանսիա/Գերմանիա/Շվեյցարիա):
ՙԿորիզ՚ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ` ՈՍԿԵ ԾԻՐԱՆ(1-ին մրցանակ). «Ամեն ինչ լավ կլինիե, ռեժ.՝ Պատրիկ Ֆոլռաթ, (Գերմանիա/Ավստրիա),ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). «Չելլեե, ռեժ.՝ Դավուդ Խայամ (Մեծ Բրիտանիա)Ժյուրիի հատուկ մրցանակ. «Ամեն ինչ՝ վաճառքիե, ռեժ.՝ Ֆարհադ Ղոլամի (Իրան):
Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ`ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ),լիամետրաժ խաղարկային. «Մեկ, երկու, երեքե, ռեժ.՝ Արման Երիցյան, (Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա), ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ), կարճամետրաժ խաղարկային. «Բժիշկըե, Աննա Գորոյան, (Ռուսաստան)Հրանտ Մաթևոսյան անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար. «Ճանապարհե, Գագիկ Մադոյան, (Հայաստան):
ՖԻՊՐԵՍԻ մրցույթ` «Մոսկվիչ, իմ սերե, Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան): Էկումենիկ մրցույթ` «Մոսկվիչ, իմ սերե, ռեժ.՝ Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)Խրախուսական մրցանակ. «Սիվասե, ռեժ.՝ Քաան Մյուժդեջի, (Թուրքիա/Գերմանիա)
ՙՈսկե ծիրան՚ Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:



