Արմինֆո. Ֆրանսիայից եվրապատգամավոր Նատալի Լուազոյի նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ին Եվրախորհրդարանում հարգել են Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության էթնիկ զտման տարելիցը:
"Մեկ տարի առաջ այս օրը ադրբեջանական բանակը Լեռնային Ղարաբաղի հայերին վտարեց իրենց նախնյաց հողերից։ Մենք չպետք է մոռանանք 21 - րդ դարի առաջին էթնիկ զտումը", - ասել է Լուազոն։
Մինչդեռ, Հայաստանի իշխանությունները ոչ մի մակարդակով սեպտեմբերի 19-ին չհարգեցին 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված հայերի հիշատակը։ Ողջ օրվա ընթացքում հայտարարություն է արվել միայն Հայաստանի ԱԳՆ մակարդակով՝ մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, ընդ որում՝ բավական լղոզված ձևակերպումներով։ Եվ սա այն ֆոնին, որ օտարերկրյա քաղաքական գործիչներն ու դիվանագետները հստակ դատապարտել են կատարվածը՝ կարևորելով արցախահայության՝ իրենց բուն հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովումը։
Երեկ հայ պաշտոնյաների մեջ աչքի է ընկել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով լրագրողների հետ զրույցում նպատակահարմար չի համարել պատասխանել այն հարցին, թե ինչու հայ պաշտոնյաներից ոչ ոք սեպտեմբերի 19-ին չի այցելել "Եռաբլուր" զինվորական պանթեոն ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի համար այդ անհավասար պայքարում գլուխ խոնարհածների հիշատակին: Նա միայն նշել է, որ ամեն մեկն այցելում է պանթեոն, երբ իրեն հարմար է համարում։
Միաժամանակ, հարցին, թե արդյոք կցանկանար, որ Արցախն այսօր լիներ հայկական, Ավանեսյանը կոպիտ կերպով հայտարարել է, որ դա "տգեղ հարց է":