Արմինֆո. Հայաստանի իշխանությունները քաջատեղյակ էին անցյալ տարվա սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածի և ԼՂՀ լուծարման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման մասին։ Սեպտեմբերի 19-ին "Եռաբլուր" զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը:
Ճշգրտող հարցին՝ թե ինչու արցախցիներն անցյալ տարվա սեպտեմբերին լքեցին հայրենիքը, այլ ոչ թե մնացին, Բաղունցը նշել է Ադրբեջանից բխող թշնամանքի մթնոլորտը և բանակցելու ցանկություն չունենալը:
"Ադրբեջանն ուժով բազմակի գերազանցում էր Արցախին, և նա ամեն կերպ ձգտում էր ավարտին հասցնել այն ագրեսիան, որը նախաձեռնել էր դեռ 2020 թվականի աշնանը", - նշել է նա:
Միաժամանակ, խորհրդարանականը հավելել է, որ Արցախում տեղի ունեցածը հարյուր տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության շարունակությունն է:
"Արցախի լուծարման մասին ստորագրված փաստաթուղթն իրավական ուժ չունի, դրա ստորագրումն անհրաժեշտ քայլ էր 120 հազար արցախցիների փրկության համար", - ասել է նա:
Բաղունցը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Արցախի հայաթափումը տեղի է ունեցել ոչ թե այդ փաստաթղթի, այլ Ադրբեջանի ագրեսիվ, ցեղասպան գործողությունների պատճառով: "Սա այն է, ինչը պետք է հստակ հասկանալ", - նշել է նա, հավելելով, որ Արցախի բոլոր պետական կառույցները շարունակում են գործել և աջակցել արցախցիներին:
Արցախցի խորհրդարանականն, ընսմին, կարծում է, որ մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցած ողբերգությունը դաս չի ծառայել հայ ժողովրդի համար:
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը Արցախի Հանրապետության շուրջ տասնամսյա համատարած շրջափակումից հետո ագրեսիա նախաձեռնեցին ինքնորոշման իրավունքի համար պայքարող հանրապետության նկատմամբ։ Ողջ միջազգային հանրության անգործության ֆոնին՝ միայնակ մնալով թվով տասնյակ անգամ գերազանցող թշնամու առջեւ, Արցախը սեպտեմբերի 20-ին ընկավ։ Թշնամու ագրեսիայի հետևանքով հարյուրավոր արցախցիներ վիրավորվեցին, այդ ժամանակ հաղորդվում էր ավելի քան 200 զոհի, այդ թվում ՝ խաղաղ բնակիչների մասին: Ադրբեջանը սկսեց ԼՂՀ բռնազավթումը։ Սեպտեմբերի 22-ին սկսվեց Արցախի պաշտպանության բանակի լուծարման գործընթացը: Սեպտեմբերի 21-24-ը որոնողական աշխատանքների ընթացքում ԼՂՀ ՆԳՆ-ն հայտնաբերել էր 105 արցախցու, այդ թվում ՝ դաժանաբար սպանված երեխաների և ծերերի դիակներ: Արցախն ամբողջությամբ հայաթափվեց, նրա ողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 120 հազար մարդ, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի տակ ստիպված էր փախչել Հայաստան։
Հավելենք նաև, որ զանգվածային արտագաղթի ժամանակ՝ սեպտեմբերի 25-ին, Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով զոհվել է 218 մարդ, առնվազն, 120 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հիմնականում, այրվածքների տեսքով: Այս պահի դրությամբ, քննության տվյալներով, 21 մարդու գտնվելու վայրն անհայտ է։
2020 թվականի աշնանը սկսված թշնամու ագրեսիայից հետո, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի ամբողջական էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցիներ դարձան անօթևան