Արմինֆո.Ռուսական հաքերային խմբերից մեկը պնդում է, որ իրեն հաջողվել է մուտք գործել ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների Բազա՝ FTP փոխանցման համակարգի միջոցով, և պահանջում է 2.5 մլն դոլար: Այդ մասին հաղորդում է "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայությունը։
"Մեր տրամադրության տակ է տվյալների բազան։ Եվ եթե կառավարությունը առաջիկա 48 ժամվա ընթացքում մեզ չփոխանցի 2,5 մլն դոլար, ապա տվյալները կոչնչացվեն", - նշում է աղբյուրը, հավելելով, որ Հայաստանի կառավարությունն առայժմ չի պատասխանել այդ առնչությամբ "Ազատության" հարցերին։
Ընդ որում, պարբերականը հիշեցնում է, որ մի քանի ամիս առաջ՝ հունիսին, ենթադրաբար "ժողովրդական ԿիբերԲանակը" գրոհի էր ենթարկել Հայաստանի նախագահի, վարչապետի և իրավապահ մարմինների կայքերը: