Արմինֆո. ՀԱՊԿ-ը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ Այդ մասին սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
"Մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի կատարում Հայաստանի հանդեպ անվտանգության իր պարտավորությունները, այլ նաև այն պատճառով, որ, մեր կարծիքով, ՀԱՊԿ-ը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա ապագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար: Եվ մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին", - ընդգծել է նա։
Ինչպես նշել է Փաշինյանը, շատ քննարկումներ կան այն մասին, թե արդյոք Հայաստանը փորձում է կամ մտածում է վերադառնալ ՀԱՊԿ։
"Մենք լիովին կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում՝ միայն այն դեպքում, եթե մեր առաջադրած հարցերին տրվեն կոնկրետ պատասխաններ ։ Երկու տարի է անցել այն պահից, երբ մենք նման շեշտադրում արեցինք, պատասխաններն այդպես էլ չեն հնչեցվել, արդեն ակնհայտ է, որ դրանք չեն էլ հնչեցվելու։ Քանի դեռ այդ պատասխանները չեն հնչել, Հայաստանի Հանրապետությունն ամեն րոպե և ամեն վայրկյան ավելի ու ավելի է հեռանալու ՀԱՊԿ-ից։ Կա նման արտահայտություն. <չվերադարձի կետ>, և եթե մենք այն չենք անցել, ապա մեծ հավանականություն կա, որ այս իրավիճակի պահպանման դեպքում մենք կանցնենք այդ կետը։ Ոչ ոք չի ունենա մեզ դրա համար մեղադրելու լեգիտիմ պատճառ կամ առիթ>, - եզրափակել է Փաշինյանը։
2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման մասին, իսկ ավելի ուշ նաև հրաժարվել է անդամավճարներ վճարել կազմակերպությանը