Արմինֆո. Այս պահին մենք BRICS-ին ինտեգրվելու օրակարգ չունենք ։ Այս մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովում։
<Ես ՌԴ նախագահից հրավեր եմ ստացել մասնակցելու հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովին և ընդունել եմ այդ հրավերը։ Հիմա ավելին ասել չեմ կարող", - հավելել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարությունն առաջին անգամ կմասնակցի BRICS գագաթնաժողովին: <Ակնհայտ է, որ կլինեն տպաավորություններ, որոնք ես կկիսվեմ գործընկերների հետ վերադառնալուն պես: Իսկ լրացուցիչ քայլեր կարվեն, եթե դրանց անհրաժեշտությունը լինի, եթե>, - եզրափակել է վարչապետը։