Սահմանադրության բարեփոխման նախագծով նախատեսված` Հայաստանի խորհրդարանական ընտրություններում երկրորդ փուլի պրակտիկայի ներդրումն ամենևին չի բացառում կոալիցիայի ստեղծումը: Ոչինչ չի խանգարում ընտրական շեմը հաղթահարած քաղաքական ուժերին ձևավորել այն մինչև երկրորդ փուլը, ինչպես նաև երկրորդ փուլին մասնակցող ուժերին: Այսօր լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:
ՙՆախագծի հիշյալ կետի էությունը կայանում է այն բանում, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցության բացակայության դեպքում, որը կարող է բացարձակ մեծամասնություն դառնալ և միանձնյա ձևավորել կառավարությունը, երկրում ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում՚,- հայտնել է նա:
Ըստ որում, Թովմասյանի խոսքով, շեմը հաղթահարած և խորհրդարան անցած բոլոր կուսակցությունները կստանան իրենց մանդատները, ինչպես և երկրորդ փուլում երկրորդ տեղն զբաղեցրած կուսակցությունը:
ՙՊատգամավորական մանդատների նվազագույն թիվը 101 է, առավելագույնը` 198, նախընտրելի և առավել հավանական` 120-130՚,- ասել է Թովմասյանը:
Հիշեցնենք, որ գլխավոր նրամուծությունը Սահմանադրությունում անցումն է 100%-անոց համամասնական ընտրակարգի: Սահմանադրության նախագիծը հրապարակային քննարկման կներկայացվի մինչև հուլիսի վերջը: Չի բացառվում վերջինիս փոփոխում`ընդունելի առաջարկների դեպքում: Դրանից հետո նախագիծը ներկայացվելու է նախագահին, իսկ հավանության արժանանալուց հետո`Ազգային ժողովին: Հանրաքվեի օրը կնշանակվի խորհրդարանի կողմից Սահմանադրության նախագծի ընդունումից հետո: