Արմինֆո.Կովկասում կայունության և զարգացման ապահովման համար անհրաժեշտ է հասնել վերջնական խաղաղության համաձայնագրի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը՝ Բաքվի անվտանգության 2-րդ համաժողովում ելույթի ժամանակ։
Ինչպես հաղորդում է «Անադոլու»-ն, թուրքական հետախուզական ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ համապարփակ խաղաղության համաձայնագիրը վճռորոշ նշանակություն ունի Կովկասում երկարաժամկետ կայունության ապահովման եւ Ադրբեջան - Հայաստան-Նախիջեւան-Թուրքիա-Եվրոպա երթուղով հաղորդակցության զարգացման համար, ներառյալ, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի"բացումը: