Arminfo.info


 Երեթշաբթի, 17 Սեպտեմբերի 2024 15:36
Ալինե Գրիգորյան

Օլիվիե Դըկոտինյի.  Ֆրանսիան 600 հազար եվրո է ներդնելու՝ Հայաստանում ֆրանսերենի ուսուցման որակի բարելավման և սովորողների կարիքների աջակցման նպատակով

Օլիվիե Դըկոտինյի.  Ֆրանսիան 600 հազար եվրո է ներդնելու՝ Հայաստանում ֆրանսերենի ուսուցման որակի բարելավման և սովորողների կարիքների աջակցման նպատակով

Արմինֆո.Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման խթանմանը և զարգացմանը:

 

Փաստաթղթերը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

 

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարության և դեսպանության աշխատակիցներ:

 

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև արդյունավետ համագործակցության հերթական փուլը, նշել է՝ մեկնարկելիք ծրագիրն ամբողջությամբ համահունչ է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

 

«Հանրակրթության նոր չափորոշչով մենք դպրոցներում օտար լեզուների իմացությունը բարելավելու խնդիր ենք դրել: Կարևորում եմ այն ջանքերը, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ հետևողականորեն ներդնում ենք՝ ֆրանսերենի իմացության բարելավման ուղղությամբ: Ծրագրի շրջանակում դպրոցներում ներդրվելու են ֆրանսերենի ուսուցման նոր ծրագրեր, օգտագործվելու են նոր դասագրքեր և ուսումնական նյութեր, ինչպես նաև մեծ աշխատանք է տարվելու ուսուցիչների կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ձևավորելով վերապատրաստող ուսուցիչների խումբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

 

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ տարիների ընթացքում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կազմակերպված համայնք է ձևավորվել, որին նպաստել են նաև Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ իրագործվող ծրագրերը:

 

«Հուսով եմ՝ նոր ծրագրի առաջին շահառուները՝ սովորողների հետ միասին, կլինեն նաև ուսուցիչները»,- ասել է նախարարը:

 

Նրա խոսքով՝ կհստակեցվի ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրերով աշխատող դպրոցների ցանկը, որում այս պահին ընդգրկված է 19 դպրոց, սակայն դրանց թիվը կարող է ավելանալ՝ հաշվի առնելով, որ նոր ծրագրերը մեծ հետաքրքրություն կներկայացնեն նաև այլ դպրոցների շրջանում:

 

Շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ֆրանկոֆոն միջավայրը բարելավելու ՀՀ ջանքերն ուղղված են ֆրանկոֆոնիայի երկրների շարքում մեր երկրի՝ ավելի կայուն և զարգացող ներկայացվածության ապահովմանը:

 

«2027 թվականին մեր երկիրը հանձնառություն է ստանձնել հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Հատկապես նպատակուղղված ենք բարելավելու ֆրանկոֆոն միջավայրը, ինչպես նաև ընդլայնելու ու տարածելու ֆրանսերենի իմացությունն այս մեծ օրակարգի շրջանակում»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

 

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության համար: Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունը ռազմավարական նշանակություն ունի:

 

«Ֆրանսիայի դեսպանությունը պատրաստ է տարբեր մարզամշակութային միջոցառումներ կազմակերպելու փորձառությամբ կիսվել Հայաստանի հետ՝ 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ: Մեզ համար դեռ վառ է 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու հետ կապված հիշողությունը: 10 օրից Ֆրանսիայում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովը: Ֆրանկոֆոնիան մեր երկրների միջև շատ առանձնահատուկ կապ և տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորություններ է ստեղծում»,- ասել է դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

 

Դեսպանն ընդգծել է նաև ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում ֆրանսերենի ուսուցման տարածման անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է՝ նախագծի շրջանակում Ֆրանսիան 600 հազար եվրո է ներդնելու՝ Հայաստանում ֆրանսերենի ուսուցման որոկի բարելավման և սովորողների կարիքների աջակցման նպատակով:

 

Դեսպանի խոսքով՝ ծրագիրը նախևառաջ աջակցելու է ֆրանսերենի ուսուցման ջատագովներին՝ ուսուցիչներին:

 

«Հնարավորություն եմ ունեցել Հայաստանի հեռավոր քաղաքներում և գյուղերում հանդիպելու ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների, որոնք առանձնահատուկ սեր են տածում ֆրանսիական մշակույթի, գրականության և լեզվի հանդեպ ու շատ լավ գիտեն, թե ինչպես փոխանցել այդ սերը: Նախագծի նպատակն է նաև ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների համար մանկավարժական վերապատրաստումներ իրականացնել՝ նրանց զինելով նոր մեթոդաբանությամբ: Մեր մյուս նպատակը ֆրանսերենի խորացված ուսուցման ցանցի ընդլայնումն ու սովորողների կարիքների բավարարումն է: Վստահ եմ՝ միասին կկարողանանք մեծացնել ֆրանսերենի գրավչությունը» - նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ու շնորհակալություն հայտնել ֆրանսերենի զարգացման ու տարածման հարցում ներդրվող ջանքերի ու հետաքրքրության համար:

 

Համաձայն ստորագրված փաստաթղթերի՝ կողմերը համատեղելու են իրենց ջանքերն առ այն, որ ֆրանսերենի ուսուցիչների շարունակական, կանոնավոր և համակարգված վերապատրաստումը հնարավոր լինի ապահովել 2025 թվականից սկսած՝ յուրաքանչյուր ուսուցչի համար տարեկան առնվազն 10 օր տևողությամբ:

 

Ուսուցման 225-ժամյա փորձնական ծրագիր կիրականացվի ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի շուրջ 30 ուսուցիչների համար, որոնք հետագայում կդառնան իրենց գործընկեր ուսուցիչների վերապատրաստողներ: Փորձնական ծրագիրը կիրականացվի ֆրանսիական «France Education International» օպերատորի կողմից՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ:

Ստորագրված փաստաթղթերով նախատեսված են նաև մի շարք այլ ծրագրեր:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանցիները շարունակում են քանդել գրավյալ Ստեփանակերտի տներն ու շենքերըԱդրբեջանցիները շարունակում են քանդել գրավյալ Ստեփանակերտի տներն ու շենքերը
Հայաստանում աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է գրեթե 5 տոկոսովՀայաստանում աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է գրեթե 5 տոկոսով
«Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջանը հնագիտությունն օգտագործում է քաղաքական նպատակներով՝ ցեղասպանությունն ու էթնիկ զտումներն արդարացնելու համար«Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջանը հնագիտությունն օգտագործում է քաղաքական նպատակներով՝ ցեղասպանությունն ու էթնիկ զտումներն արդարացնելու համար
Հայաստանի նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենինՀայաստանի նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենին
Ռուսաստանը շահագրգռված է Արցախի Հանրապետության վտարանդի իշխանությո  ւնների պահպանմամբ․Ռուսաստանը շահագրգռված է Արցախի Հանրապետության վտարանդի իշխանությո ւնների պահպանմամբ․"Հրապարակ"
ԱԺ փոխնախագահ. Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին Ջամմուի եւ Քաշմիրի հարցումԱԺ փոխնախագահ. Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին Ջամմուի եւ Քաշմիրի հարցում
Արցախցիները սկսել են ավելի հաճախ դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. ՆԳ փոխնախարարԱրցախցիները սկսել են ավելի հաճախ դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. ՆԳ փոխնախարար
Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում նոր նախագահ է ընտրելԱրցախի խորհրդարանն արտահերթ նիստում նոր նախագահ է ընտրել
Հայաստանում գործարկվել է արցախցիների ՄՓՁ  աջակցության ծրագիրՀայաստանում գործարկվել է արցախցիների ՄՓՁ  աջակցության ծրագիր
Հայաստանի թանգարանները կուսումնասիրեն ԱՄՆ փորձը մշակութային հաստատությունների կառավարման ոլորտումՀայաստանի թանգարանները կուսումնասիրեն ԱՄՆ փորձը մշակութային հաստատությունների կառավարման ոլորտում
Լարված իրավիճակ է ստեղծվել մայրաքաղաքի Լարված իրավիճակ է ստեղծվել մայրաքաղաքի "Տեցի կրուգ" կոչվող հատվածում
Թագուհի Թովմասյան. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել վարչապետ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալԹագուհի Թովմասյան. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել վարչապետ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ
Թաթոյան. Հայաստանի իշխանության վախեցած կեցվածքը միայն նպաստում է Ադրբեջանի կողմից Հայաստանի զավթման ծրագրի իրագործմանըԹաթոյան. Հայաստանի իշխանության վախեցած կեցվածքը միայն նպաստում է Ադրբեջանի կողմից Հայաստանի զավթման ծրագրի իրագործմանը
Այսօր Հայաստանի դպրոցներում հնչում է Այսօր Հայաստանի դպրոցներում հնչում է "Վերջին զանգը"
ANCA-ն դատապարտում է արցախահայության պաշտպանությամբ հանդես եկող ՄԱԿ իրավապաշտպան կազմակերպությանը լռեցնելու Ադրբեջանի փորձերըANCA-ն դատապարտում է արցախահայության պաշտպանությամբ հանդես եկող ՄԱԿ իրավապաշտպան կազմակերպությանը լռեցնելու Ադրբեջանի փորձերը
Քննչական կոմիտեի շենքից շուրջ 600 հազար դոլար հափշտակելու գործով կա ձերբակալվածՔննչական կոմիտեի շենքից շուրջ 600 հազար դոլար հափշտակելու գործով կա ձերբակալված
Փարիզում Ազնավուրի պատվին հայտնվել է «La Bohème» դիտահարթակՓարիզում Ազնավուրի պատվին հայտնվել է «La Bohème» դիտահարթակ
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ում իսրայելցի դիվանագետների սպանությանըՀայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ում իսրայելցի դիվանագետների սպանությանը
Եվրածառայության գլխավոր քարտուղարն Ալիևի օգնականի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումըԵվրածառայության գլխավոր քարտուղարն Ալիևի օգնականի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը
Թուրքիայի ԱԱԽ նիստում քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորումըԹուրքիայի ԱԱԽ նիստում քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորումը
Հայաստան գալը երբեք ուշ չէ. AVC կազմակերպությունն ու Հայաստան գալը երբեք ուշ չէ. AVC կազմակերպությունն ու "Վերադարձ Հայաստան" հիմնադրամն աջակցում են կենսաթոշակառուների հայրենադարձմանը
Տիգրան Հակոբյան. Հեռուստառադիոհեռարձակման ոլորտի օրենսդրական դաշտը թույլ է տալիս Հայաստանը դարձնել տեղեկատվական պատերազմների թատերաբեմՏիգրան Հակոբյան. Հեռուստառադիոհեռարձակման ոլորտի օրենսդրական դաշտը թույլ է տալիս Հայաստանը դարձնել տեղեկատվական պատերազմների թատերաբեմ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Կիպրոսում էՀայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Կիպրոսում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհուրդը քննարկել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրի արդյունքներըՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհուրդը քննարկել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրի արդյունքները
ՔԿ. 2020թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ ձերբակալվել է ևս 9 անձՔԿ. 2020թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ ձերբակալվել է ևս 9 անձ
Ոչինչ չի կարելի ուժով լուծել. Իրանի դեսպանը՝ Սյունիքով միջանցք ստանալու ադրբեջանաթուրքական տանդեմի փորձերի մասինՈչինչ չի կարելի ուժով լուծել. Իրանի դեսպանը՝ Սյունիքով միջանցք ստանալու ադրբեջանաթուրքական տանդեմի փորձերի մասին
Իրանը կրկին հանդես է եկել Հարավային Կովկասում կապերի ապաշրջափակման օգտին՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունըԻրանը կրկին հանդես է եկել Հարավային Կովկասում կապերի ապաշրջափակման օգտին՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը
Արցախի թեմի առաջնորդը նշել է երկու առանցքային պայման հայերի Արցախ վերադարձի համարԱրցախի թեմի առաջնորդը նշել է երկու առանցքային պայման հայերի Արցախ վերադարձի համար
Երևանում արձագանքել են Հայաստանի նկատմամբ Ալիևի տարածքային նկրտումներինԵրևանում արձագանքել են Հայաստանի նկատմամբ Ալիևի տարածքային նկրտումներին
Հայաստանի կառավարությունն Հայաստանի կառավարությունն "աննպատակահարմար" է համարել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը
Հայաստանում Խաղաղության կորպուսի 30-րդ խմբի կամավորները երդվել ենՀայաստանում Խաղաղության կորպուսի 30-րդ խմբի կամավորները երդվել են
Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարը կայցելի ՀայաստանՀունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խոստանում է պարտավորեցնել շինարարներին և հանքերի սեփականատերերին օգտագործել փոշեճնշիչ սարքավորումներՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խոստանում է պարտավորեցնել շինարարներին և հանքերի սեփականատերերին օգտագործել փոշեճնշիչ սարքավորումներ
Վարչապետը կգտնվի կարճատև արձակուրդումՎարչապետը կգտնվի կարճատև արձակուրդում
Հայաստանում կբարձրացնեն  զորակոչի տարիքային շեմը եւ կառաջարկեն բանակից Հայաստանում կբարձրացնեն  զորակոչի տարիքային շեմը եւ կառաջարկեն բանակից "ազատվելու" օրինական սխեմա
Ադրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի գործընկերոջ հետԱդրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի գործընկերոջ հետ
Հայաստանում սեփականաշնորհում են Հանրապետական անձավաբուժական կենտրոնըՀայաստանում սեփականաշնորհում են Հանրապետական անձավաբուժական կենտրոնը
Առողջապահության փոխնախարար. Երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված աճող մարտահրավերներին արձագանքը մնում է հակամարտության ամենաթերագնահատված հետևանքներից մեկը։Առողջապահության փոխնախարար. Երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված աճող մարտահրավերներին արձագանքը մնում է հակամարտության ամենաթերագնահատված հետևանքներից մեկը։
Հայաստանը կմիանա խոշոր կատվազգիների պահպանման դաշինքինՀայաստանը կմիանա խոշոր կատվազգիների պահպանման դաշինքին
Հայաստանը կմիանա ԱՄԿ աշխատանքի ոլորտում բռնության և ոտնձգությունների վերացման մասին կոնվենցիայինՀայաստանը կմիանա ԱՄԿ աշխատանքի ոլորտում բռնության և ոտնձգությունների վերացման մասին կոնվենցիային
Շահվերդյան. Ակադեմիկոս Անդրեյ Սախարովը բոլոր բարձր ամբիոններից բարձրացնում էր արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցըՇահվերդյան. Ակադեմիկոս Անդրեյ Սախարովը բոլոր բարձր ամբիոններից բարձրացնում էր արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցը
Գարեգին Բ-ը կարևորել է ԵՄ կողմից առավել ակտիվ քայլերը՝ Ադրբեջանի հակահայ քաղաքականության նկատմամբԳարեգին Բ-ը կարևորել է ԵՄ կողմից առավել ակտիվ քայլերը՝ Ադրբեջանի հակահայ քաղաքականության նկատմամբ
Ամերիկագետը գնահատական է տվել Հարավային Կովկասում նոր պատերազմի հավանականության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններինԱմերիկագետը գնահատական է տվել Հարավային Կովկասում նոր պատերազմի հավանականության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններին
Հայաստանի նախագահը կադրային նշանակումներ է կատարել ՊՆ-ումՀայաստանի նախագահը կադրային նշանակումներ է կատարել ՊՆ-ում
Փաշինյանն ու Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերող հարցերՓաշինյանն ու Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր
Նախկին նախագահ. ՀՀԿ-ն չի հավակնում իշխանություն, եւ այդ պատճառով ՀՀ վարչապետի  իր թեկնածուին չի առաջադրումՆախկին նախագահ. ՀՀԿ-ն չի հավակնում իշխանություն, եւ այդ պատճառով ՀՀ վարչապետի իր թեկնածուին չի առաջադրում
Հայ փարձագետ. Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետությունՀայ փարձագետ. Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Ւրանը շահագգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. ԻԻՀ պաշտպանության նախարարՒրանը շահագգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. ԻԻՀ պաշտպանության նախարար
Սերժ Սարգսյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել. այս անգամ յուրացումների և մսխումների համարՍերժ Սարգսյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել. այս անգամ յուրացումների և մսխումների համար
Լավրով. Ռուսաստանն աջակցում է Լավրով. Ռուսաստանն աջակցում է "3+3" ձևաչափով հերթական հանդիպման անցկացմանը Հայաստանում կամ Ադրբեջանում
Լավրովը հիշեցրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Լավրովը հիշեցրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման "5+2" բանաձևի մասին
Երևանի դատարանը կաշառքի համար կալանավորել է մայրաքաղաքի վարչակազմի և ՀՀ ՆԳՆ 4 աշխատակիցներիԵրևանի դատարանը կաշառքի համար կալանավորել է մայրաքաղաքի վարչակազմի և ՀՀ ՆԳՆ 4 աշխատակիցների
ՌԴ ԱԳ նախարարը կրկին հիշեցրել է, թե ով է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մասՌԴ ԱԳ նախարարը կրկին հիշեցրել է, թե ով է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս
Գլխավոր դատախազությունը նախազգուշացնում է. խարդախները փող գողանալու նոր միջոց են մտածելԳլխավոր դատախազությունը նախազգուշացնում է. խարդախները փող գողանալու նոր միջոց են մտածել
ՔԿ. Հանցավոր կազմակերպությունը մեղադրվում է ՀՀ տարբեր բանկերից շուրջ 119 մլն դրամ հափշտակելու համարՔԿ. Հանցավոր կազմակերպությունը մեղադրվում է ՀՀ տարբեր բանկերից շուրջ 119 մլն դրամ հափշտակելու համար
ԻԻՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանըԻԻՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը
ԱՄՆ-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբավորման անդամներԱՄՆ-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբավորման անդամներ
Հայաստանի պաշտպանության նախարարը և Չինաստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերՀայաստանի պաշտպանության նախարարը և Չինաստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման