Արմինֆո.ԱՄՆ-ը միշտ հնարավորություններ է փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում հրավիրելու համար։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը, անդրադառնալով ճշգրտող հարցին, թե որքանով է հավանական Վաշինգտոնի կողմից Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպումը՝ հաշվի առնելով երկու երկրների ղեկավարների հետ պետքարտուղարի հեռախոսազրույցները։
"Բնականաբար, մենք միշտ հնարավորություններ ենք փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում հրավիրելու համար ։ Մենք շարունակում ենք աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելուն ուղղված երկու երկրների ջանքերին", - հայտարարել է Միլլերը։
Ընդ որում, նա նշել է, որ կողմերը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, և Վաշինգտոնը լի է նրանց ցանկացած հնարավոր եղանակով աջակցելու վճռականությամբ, ներառյալ հանդիպման հրավիրումը, եթե դա օգտակար լինի: