Արմինֆո. Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է "Մուսալեռ" հուշահամալիր:
"Մուսալեռ" հուշահամալիրի մոտ եմ։ 1915թ. սեպտեմբերին, 53 օր տևած հերոսական դիմադրությունից հետո, Մուսա լեռան 4092 հայեր փրկվեցին ֆրանսիացի նավաստիների կողմից՝ Ծովակալ Դարթիժի հրամանատարությամբ, և խուսափեցին Ցեղասպանությունից: Մենք հիշում ենք այդ հերոս հայերին և ֆրանսիացիներին", - գրել է Ստեֆան Սեժուրնեն՝ Twitter-ի (X) իր միկրոբլոգում եւ զետեղել հուշահամալիր կատարած այցելության լուսանկարներ։