Արմինֆո.Սեպտեմբերի վերջին օրերին Երևանում և Գառնիում կանցկացվի "Երաժշտական արշավ" բացառիկ փառատոնը, որի աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանը, Էստոնիան, Հունաստանը, Իտալիան, ԱՄՆ-ը, իսկ այժմ՝ նաև Հայաստանը:
Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 26-ին, 27-ին և 28-ին տեղի կունենան դասական երաժշտության համերգներ Հայաստանի բնական և պատմական վայրերում: Ընդ որում, երկուսը կանցնեն բաց երկնքի տակ և անվճար կլինեն բոլոր ցանկացողների համար։
Մասնավորապես, փառատոնի առաջին օրը ՝ սեպտեմբերի 26-ին, տեղի կունենա Երևանի Սիրահարների գեղատեսիլ այգում ։ Ունկնդիրների համար կհնչեն Շուբերտի, Բախի և Բեթհովենի գլուխգործոցները ՝ համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն երաժիշտների կատարմամբ: Մուտքն ազատ կլինի:
Սեպտեմբերի 27-ին սիմֆոնիկ համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյանի թանգարանում: Այդ օրը հնարավոր կլինի լսել Խաչատրյանի ստեղծագործությունները՝ համաշխարհային դասականների գլուխգործոցների հետ միասին (մուտքը տոմսերով)։
Փառատոնի եզրափակիչ օրը տեղի կունենա Գառնիի տաճարի մոտ. շրջակա բնապատկերները կդառնան սիմֆոնիկ ջազի կատարյալ դեկորացիա: Արտիստները կկատարեն Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ծրագիր: Մուտքն ազատ է:
Թավջութակահար և "Երաժշտական արշավի" գեղարվեստական ղեկավար Բորիս Ադրիանովը նշել է. «Մեր խնդիրն է փոխանցել երաժշտության գեղեցկությունը բոլորին և ամենուր: Խառնել այն անտառի աղմուկի և թռչունների երգի հետ: Ցույց տալ ներդաշնակության գեղեցկությունը այն մարդկանց համար, ովքեր երբեք չեն լսել մեծ կոմպոզիտորների ստեղծագործությունների կենդանի կատարում»:
Փառատոնի կազմակերպիչների մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Հայաստան "Երաժշտական արշավի" կմեկնեն լավագույն երաժիշտներ Ռուսաստանից,Ավստրիայից եւ Կանադայից, հրավիրված է մասնակցելու նաեւ "Արամ Խաչատրյանի անվան տրիո" հայկական լեգենդար կոլեկտիվը: Միջազգային մասնակիցների թվում են թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Բորիս Ադրիանովը, կանադացի ալտահարուհի Սառա Մաքելրավին, ռուս հայտնի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Պյոտր Լաուլը և շատ ուրիշներ:
Արդեն 10 տարի է, ինչ "Երաժշտական արշավ" փառատոնը երաժշտությունը դուրս է բերում ակադեմիական դահլիճներից ՝ ունկնդիրներին ներկայացնելով համաշխարհային դասականներին պատմական և բնական դեկորացիաներով: Փառատոնի խնդիրն է փոխանցել երաժշտության գեղեցկությունը բոլորին ՝ ցույց տալով երաժշտության և շրջապատող աշխարհի ներդաշնակությունը: Կազմակերպիչները հույս ունեն, որ փառատոնը Հայաստանում նոր ավանդույթ կդառնա։
Փառատոնն անցկացվում է Պատմամշակութային արգելոց - թանգարանների և պատմական միջավայրի պահպանության հասարակական կազմակերպության (ՊՈԱԿ) և Common Ground books&spirits մշակութային կենտրոնի աջակցությամբ: