Արմինֆո. Այն պայմաններում, երբ պատմության ռևիզիոնիզմը հերթական անգամ օգտագործվում է մարդկության դեմ ամենավատ հանցագործությունն արդարացնելու համար, առավել քան երբևէ կարևոր է հիշել և պայքարել հանուն մեր հիշողության և ընդդեմ ստի: Այդ մասին սեպտեմբերի 16-ին Երեւանում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ երեկ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հուզվել։ Նրա խոսքով ՝ դա ֆրանսիացի և հայ ժողովուրդներին ամուր կապող էջերից մեկն է։ "Ի դեպ, հուշահամալիրում շատ ֆրանսիացիների եմ հանդիպել", - ուշադրություն է հրավիրել նախարարը: