Արմինֆո.Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն երկու օրից կայցելի Հայաստան: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Le Figaro ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան Քրիստոֆ Բուիսոնը։
<Սեժուրնեն սեպտեմբերի 15-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը կգտնվի Հայաստանում: Անհրաժեշտ է բարձրացնել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի տուն վերադառնալու թեման", - նշել է Ժան-Քրիստոֆ Բուիսոնը։