Արմինֆո."Նիժնի Նովգորոդ" կամերային երգչախումբն առաջին անգամ Երեւանում կներկայացնի երգչախմբի համար նախատեսված համերգ՝ Նարեկացու "Մատյան ողբերգության" խոսքերով:
Սա կլինի ռուս կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի հոբելյանական հեղինակային երեկոն, ով Նարեկացու մեծ ստեղծագործության հիման վրա կազմել է համերգը: Երգչախմբային համերգը, որը կոչվում է "Արգակն արդար", կկատարի "Նիժնի Նովգորոդ" կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Իվան Ստոլնիկովի ղեկավարությամբ:
Համերգի ընթացքում կհնչեն նաև Սերգեյ Եկիմովի " Խոսքը, որ դու ասում ես ինձ՝ որպես դատապարտում"՝ Նարեկացու "Մատյան ողբերգության" մոտիվներով (Նաում Գրեբնևի ռուսերեն թարգմանությամբ), ինչպես նաև Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծությունների հիման վրա հեղինակի երեք երգչախմբային մանրանվագ, երգչախմբային համերգ ՝ Աննա Ախմատովայի բանաստեղծությունների հիման վրա, կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի "Որտեղից նման քնքշություն" երգչախմբային կոմպոզիցիան ՝ Մարինա Ցվետաևայի բանաստեղծության հիման վրա և այլն:
Նշենք, որ երգչախմբի պաշտոնական կայքում ներկայացված տեղեկատվության համաձայն, վերջինս ստեղծվել է 1973 թվականին Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դիրիժոր, կոմպոզիտոր Լև Կոնստանտինովիչ Սիվուխինի նախաձեռնությամբ, որը ղեկավարել է կոլեկտիվը մինչև 2001 թվականը: Սիվուխինից հետո երգչախմբի ղեկավարությունը ստանձնել է նրա աշակերտը, այժմ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Բորիս Մոկեևը: 2012 թվականից երգչախմբի գլխավոր դիրիժորը համառուսաստանյան և միջազգային մրցույթների դափնեկիր, Նիժնի Նովգորոդ քաղաքի 2021 թվականի մրցանակի դափնեկիր Իվան Ստոլնիկովն է, ով արժանացել է Նիժնի Նովգորոդ քաղաքի մշակույթի և արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման, գլխավոր խմբավարը ՝ Աննա Տինիբեկովան։ Երգչախմբի երգացանկը բազմակողմանի է և ներառում է ռուս և արտասահմանյան դասականների ստեղծագործություններ, հոգևոր երաժշտության անթոլոգիա, ժամանակակից ստեղծագործություններ, ժողովրդական երգ, հանրաճանաչ ժանրեր: