Արմինֆո.Սեպտեմբերի 13-ին Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնական հանդիպում և աշխատանքային ճաշ է ունեցել Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդական Ակիբա Տակեոյի հետ:
Հայաստանի ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցերի շուրջ և անդրադարձել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Կողմերը նաև քննարկել են Հայաստան-Ճապոնիա երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները: