Արմինֆո. Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը և հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցությանը: Երկուստեք ընդգծվել է փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը՝ ընդգծելով Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ավանդը խորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերին։ Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգին առնչվող արդի հարցերի շուրջ: