Արմինֆո. Լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում, ինչպես նաև՝ նրա անկախությունը տնտեսության և անվտանգության ոլորտներում: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի գործերի կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոնը։
Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության չափը կկրկնապատկվի ։ "Ուրախ եմ տեսնել, որ Բայդեն-Հարիսի վարչակազմը շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը՝ կրկնապատկելով ԱՄՆ ՄԶԳ գծով իր օգնության փաթեթը", - գրել է Փալոնը:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ստորագրել են "Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների զարգացման նպատակով համագործակցության դրամաշնորհների մասին" համաձայնագիրը: Փաստաթղթի համաձայն, ֆինանսավորումը կկրկնապատկվի՝ 120 մլն դոլարից մինչեւ 250 մլն դոլար։ Բացի այդ, կընդլայնվեն նաև համատեղ նախագծերի ուղղությունները։