ԱրմինֆոԱյսօր կառավարության նիստում անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետըանը նշել է, որ այս դեպքերը 2024 թ. 1-ին կիսամյակում նվազել են 29,3 տոկոսով։
«Սա ֆորմալ նվազում չէ, դա բացահայտման ու քննության որակի փոփոխության արդյունքն է և այն տեխնոլոգիաներին հասանելիությունը, որոնցով շրջանառվում են թմրամիջոցները։ Այս առումով նվազումը ոչ թե ֆորմալ է, այլ լավարկված քննության արդյունք է»,– ասել է Աննա Վարդապետյանը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, գլխավոր դատախազն անդրադարձել է նաև մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրելու փորձերին և բացահայտված թմրամիջոցի քանակին և նշել. «Այստեղ աճ ունենք մաքսանենգության, ինչը նշանակում է, որ բացահայտման ցուցանիշն ավելացել է, այսինքն՝ երբ փորձում են ապօրինի ճանապարհով թմրամիջոցը ներկրել ՀՀ, այդտեղ է հանցագործությունը բացահայտվում: Նախորդ տարիներին մենք նման ցուցանիշներ չունեինք՝ մաքսանենգության հետ կապված: Կարևոր է նշել, որ 2023 թվականին նույնիսկ աճել էր առգրավված թմրամիջոցների քանակը. դրանք տարբեր տեսակի են, ընդհուպ ամենածանր թմրամիջոցներն էին ընդգրկում: Եվ կարևոր է, որ այդ թմրամիջոցների այս քանակը դուրս է եկել շրջանառությունից: Կարելի է դա էլ գնահատել որպես դրական ցուցանիշ քննության որակի տեսանկյունից»: