Արմինֆո. Մեծ քանակությամբ զենք է անհետացել Արցախում 44-օրյա պատերազմից հետո: Սեպտեմբերի 12-ին կառավարության նիստում նման հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
"Մենք մի քանի անգամ քննարկել ենք այդ հարցը, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի շրջանակներում ։ Այս թեմայով ես նաև ներքին գործերի նախարարին հանձնարարել եմէ վերանայել ապօրինի զենք–զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունը, քանի որ այն, որը մենք նախկինում օգտագործել ենք, չի համապատասխանում նոր մարտահրավերներին>, - ասել է նա ։ "Ինչպես հասկանում եմ, այդ մեթոդաբանության վերանայումը տվել է ոչ մեծ, բայց որոշակի արդյունք", - հավելել է Փաշինյանը։
Բացի այդ, վարչապետը նշել է, որ ՀՀ-ում ավելացել է օրինական զենքի քանակը ։ < Հարցն այն է, թե որքանով է մեզ համար ընդունելի, հանդուրժելի օրինական զենքի առկայությունը: Կան մի շարք հայեցակարգային մոտեցումներ, որոնք ենթակա են քննարկման", - հայտարարել է նա։
Ընդ որում, ինչպես հստակեցրել է Փաշինյանը, հայեցակարգային ընտրությունը հետևյալն է. արդյոք պետք է քաղաքացիներին զենքի օգնությամբ պաշտպանվելու օրինական իրավունք տալ՝ ապօրինի հարձակման դեպքում։ <Եթե քաղաքացու վրա հարձակվել են զենքով, արդյո՞ք մենք ուզում ենք, որ նա հնարավորություն ունենա պաշտպանվելու՝ ունենալով օրինական զենք, թե՝ որպեսզի նա զանգահարի ոստիկանություն: Սա հայեցակարգային խորը քննարկումների հարց է", - եզրափակել է ՀՀ կառավարության ղեկավարը ։