Արմինֆո. "Երեւանյան երկխոսություն" միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալիբեկ Կուանտիրովի հետ:
Ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցներն ընդգծել են այս տարի բարձրագույն մակարդակի պաշտոնական այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Կողմերը վերահաստատել են բոլոր ուղղություններով փոխվստահելի գործընկերությունը հետևողականորեն զարգացնելու և առկա ներուժն առավելագույնս օգտագործելու ակտիվ պատրաստակամությունը ՝ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար: