Beeline-ը և ԻՏՁՄ-ն պարգևատրեցին ԴիջիՔամփ ամառային տեխնոլոգիական ճամբարի հաղթողներին£ Հուլիսի 6-ից-16-ը Դիլիջանի ՙԼեռնային Հայաստան՚ առողջարանում անցկացված ճամբարին մասնակցել են ՀՀ մարզերից և Երևանից շուրջ 50 երիտասարդ, որոնց ներկայացրած գործարար առաջարկներն լավագույն են ճանաչվել ընտրական փուլի արդյունքում£
Ճամբարի մասնակիցները մի քանի տասնյակ նորարար գաղափարներից ընտրեցին 9 նախագիծ£ Առավել հետաքրքիր գաղափարների իրականացման նպատակով կազմվեցին աշխատանքային թիմեր, որից հետո մասնակիցները կատարելագործեցին իրենց նախագծերըª փորձագետների խորհրդվատության, գործարարների և թիմային աշխատանքի շնորհիվ£
Հանձնաժողովի որոշմամբ ճամբարի հաղթող է ճանաչվել LinguaCode նախագիծը, իսկ խրախուսական մրցանակների են արժանացել G-Pulse, Tech Bag, Dimord և ԱՐՏԱ նախագծերը: Բոլոր հաղթողներն արժանացան տարբեր մրցանակների Beeline-ի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից, իսկ ճամբարի բոլոր մասնակիցներին հանձնվեցին ԴիջիՔամփ 2015–ի հավաստագրեր:
ՙՇնորհավորում եմ հաղթողներին և շնորհակալություն հայտնում տեխնոլոգիական ճամբարի երիտասարդներին ակտիվ մասնակցության համար£ Հայ երիտասարդներն, իրոք, տաղանդավոր են և այսօր մենք տեսնում ենք դրա վառ օրինակը. նրանք փորձում են իրենց սեփական ջանքերով և աշխատանքով կերտել իրենց ապագայի կանաչ ճանապարհը, առավել քան համոզված եմ, որ նրանցից շատերը դառնալու են հաջող ձեռնարկատերեր և իրենց լուման են ներդնելու երկրի տնտեսության զարգացման գործընթացում£ Beeline-ն իր հերթին մշտապես կաջակցի տաղանդավոր երիտասարդներինª ընձեռելով հնարավորություն հասնել ավելիին, նվաճել նորանոր բարձունքներ և կօգնի նրանց կյանքը դարձնել էլ ավելի լավը՚,- նշել է Հայաստանում Beeline-ի լխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ընդգծել է. ՙԴիջիՔեմփը բացի նորարարական գաղափարների բացահայտումից և բիզնեսի նախագծման հմտությունների սերտումից, ունի նաև մեկ այլ կարևոր նպատակ: Մենք առանձնակի կարևորում ենք պատանիների շրջանում թիմային աշխատանքի հմտությունների զարգացումը, քանի որ հենց թիմային ոգին է, որ առաջ է բերում նոր գաղափարներ ու հաջողություններ: Ուստի, ճամբարի օրակարգը բացի դասախոսություններից լի է նաև ժամանցային տարբեր միջոցառումներով: Այս օրերին պատանիներն իրենց բիզնես գաղափարների զարգացմանը զուգահեռ մասնացկել են մի շարք արշավների, էքսկուրսիաների, պարային միջոցառումների և այլն՚£
Դիջիքեմփ ամառային ճամբարի հիմնական նպատակն երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ձեռներեցության աջակցությունն է, ինչպես նաև մոտիվացնող և կրթական միջավայրի ձևավորումն ու երիտասարդ սերնդի ոգեշնչումը` ստեղծելու սեփական բիզնես և բիզնես ծրագրեր: Նորարարական ճամբարի մասնակիցները ներկա գտնվեցին պրոֆոսիոնալների կողմից անցկացվող սեմինարներին և ժամանցային-ճանաչողական միջոցառումներին, մասնակցեցին մասնագետների դասախոսություններին:
Հիշեցնենք, որ Beeline-ը հանդիսանում է ամենամյա DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մշտական գլխավոր գործընկերը: Ճամբարի հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող երիտասարդներին համախմբելը, մոտիվացիոն և կրթական միջավայր ստեղծելը, ճամբարի երիտասարդ մասնակիցներին ոգեշնչելը` ստեղծելու սեփական բիզնես և իրագործելու սեփական ծրագրերը£