Արմինֆո.Ռուսաստանն արդեն իսկ շատ կառուցողական դեր է խաղացել. դա երկիր է, որին հաջողվել է հրադադարի շուրջ համաձայնության հասնել՝ 2020թ. պատերազմից հետո։ Այդ մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ "Երևանյան երկխոսություն" համաժողովի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկումների ժամանակ։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը սկսել է բանակցային գործընթացը և Հայաստանին ու Ադրբեջանին նստեցրել է բանակցությունների սեղանի շուրջ, որոնք հետագայում շարունակվել են ԱՄՆ-ի, ԵՄ, այլ երկրների և գործընկերների հարթակներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Ղազախստանը:
<Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք փորձել են մոտեցնել Հայաստանի և Ադրբեջանի դիրքերը։ Բայց, միևնույն ժամանակ, մենք միամիտ չենք և գիտակցում ենք, որ միշտ չէ, որ այդ երկրների շահերը համընկնում են Հայաստանի Հանրապետության շահերի հետ՝ ինչպես և Ադրբեջանի դեպքում ։ Կարծում եմ, որ տեսականորեն դա աքսիոմատիկ ճշմարտություն է: Եվ, այնուամենայնիվ, պարտադիր չէ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի շահերն ու տեսլականը համընկնեն", - ընդգծել է ԱԳ նախարարը։
Նախարարը նշել է, որ կցանկանար համաժողովին Լյուքսեմբուրգի, Լիտվայի, Իրանի նշանակալի գործընկերների հետ տեսնել նաև Ռուսաստանի գոծընկերների: «Սա հենց այն է, ինչի մասին է «Երևանյան երկխոսությունը»: Մենք պետք է միմյանց ավելի շատ լսենք, մենք պետք է հաշվի առնենք և քննարկենք միմյանց դիրքորոշումները, ոչ միայն այսօր, թեև այսօր այստեղ ստեղծվում է այդ հնարավորությունը։ Նույն տրամաբանությամբ ես կցանկանայի այստեղ տեսնել Թուրքիայի և Ադրբեջանի իմ գործընկերներին», - նշել է նա։
Թուրքիան, Միրզոյանի կարծիքով, հասկանալի պատճառներով կարող էր որոշիչ դեր խաղալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում: Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Թուրքիան սկսել են երկխոսություն, որը շարունակվում է երկար ժամանակ ՝ առաջ շարժվելով փոքր ու մեծ քայլերով, կառուցելով ու ամրապնդելով վստահություն: Նախարարը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը:
"Մենք լավ փոխըմբռնում ունենք, կիսում ենք մեր հարաբերությունների ապագայի տեսլականը, բայց նաեւ որոշակի դժվարություններ ունենք", - ասել է նախարարը, նշելով, որ շատ հաճախ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ հարաբերությունների վերջնական կարգավորման հետ: Միրզոյանի կարծիքով, սա հարաբերությունների կառուցման ամենաարդյունավետ ճանապարհը չէ, քանի որ Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը կօգնի Ադրբեջանի հետ փոխհարաբերություններին:
«Եվ, այնուամենայնիվ, գործընթացը շարունակվում է: Եւ Ռուսաստանը, եւ Թուրքիան, եւ Իրանը, եւ մյուս գործընկերները, այդ թվում՝ Լիտվան, Լյուքսեմբուրգը կարող են դրական դեր խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում եւ խաղաղության դարաշրջան բերել մեր տարածաշրջան", - ընդգծել է նա: