Արմինֆո.Այս իրավիճակն ինքնին վկայում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն, ըստ էության, գոյություն չունի։ Այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Ընդ որում, նա Երևանի ստորագրությունը հետ կանչելու մասին օրակարգը համարել է չնչին։
Հիշեցնենք, որ հայտարարության 9-րդ կետում ասվում է. " Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները ։ Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջաններին կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը>: Ներկայում Երևանը հայտարարում է, որ համաձայն չէ ՌԴ ԱԴԾ-ին հաղորդակցությունների վերահսկողության փոխանցմանը։
Խորհրդարանականի խոսքով՝ եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի կատարվել փաստաթղթի մյուս երկու կողմերի կողմից: Հետևաբար, ապագայում քննարկման ենթակա չէ Հայաստանի կողմից հայտարարության որևէ կետի կատարման մասին պատումը։
"Մենք ասել ենք, որ ՀՀ-ում որևէ ճանապարհ արտատարածքային չի լինելու։ Թե ով և ինչպես է վերահսկելու ՀՀ տարածքով անցնող ճանապարհը, որոշելու է Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը", - սեպտեմբերի 10-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է նա։
Նա հերթական անգամ նշել է այն մասին "ռուսական կողմի մեկնաբանության անտեղի լինելը", որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ՀՀ-ի տարածքով անցնող ապագա հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը ՌԴ-ին փոխանցման ներքո։