Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2015 15:20

Ստեփանյան Դավիթ

Վլադիմիր Եվսեև. Մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանն Ադրբեջանի հետ դաշնակցության չի գնա

Վլադիմիր Եվսեև. Մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանն Ադրբեջանի հետ դաշնակցության չի գնա

Ռուսական ՙԻնտեր ՌԱՕ ԵԷՍ՚-ին պատկանող ՙՀայաստանի էլեկտրական ցանցերի՚ շուրջ բարդ իրավիճակը ցնցել է հայ հասարակությանը: Ձեր կարծիքով, ռուսական ընկերության ՙդուստր՚ ձեռնարկությունում նախատեսվող աուդիտի արդյունքները կպատասխանեն արդյոք Հայաստանին հուզող հարցերին: Եվ ինչպե±ս եք պատկերացնում իրավիճակի կարգավորման հեռանկարները:

 

ՀԷՑ ՓԲԸ աուդիտը երկրի էլեկտրաէներգետիկայի ոլորտում առկա խնդիրները չի լուծի:

Այդ  խնդիրները մեծապես պայմանավորված են այն հանգամանքով, որ, մի կողմից, արդիականացման կարիք ունեն ինչպես արտադրող հզորությունները, մասնավորապես, ՀԱԷԿ-ը, այնպես էլ` էլեկտրացանցերը: Դա պահանջում է զգալի ֆինանսական միջոցներ, որոնք Հայաստանը չունի: Մյուս կողմից, առկա ինֆլյացիայի պայմաններում էլեկտրաէներգիայի ներկայիս սակագները հնարավոր է պահպանել միայն պետբյուջեի կողմից լրացուցիչ ֆինանսավորման հաշվին: Իհարկ, նշված աուդիտը կբացահայտի ՀԷՑ ՓԲԸ աշխատանքի թերությունները, որոնք, մասամբ, կարելի է լուծել ընկերության մենեջմենթը փոխելու հաշվին: Սակայն, նույնիսկ դրա սեփականատիրոջ փոփոխությունը թույլ չի տա սկզբունքորեն լուծել  սակագների խնդիրը, քանի որ այն Հայաստանի տնտեսության համակարգային խնդիրների հետևանք է: Ըստ էության, սակագների հարցն առկա տնտեսական ճգնաժամի դրսևորում է: Եվ եթե անգամ Ռուսաստանն անվճար էլեկտրաէներգիա առաքի Հայաստան, կմնան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք պայմանավորված են տեղի բնակչության ցածր կենսամակարդակով: Հենց դա է ներկայիս բողոքի  ակցիաների հիմնական պատճառը Հայաստանում: Իսկ էլկետրաէներգիայի սակագների բարձրացումը` սոսկ առիթ է դրա  համար:

 

Հայաստանում էելկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներն անուղղակի կերպով ցույց տվեցին, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն բան այնքան էլ հարթ չէ, ինչպես առաջին հայացքից է թվում: Թվարկեք, Ձեր կարծիքով, տվյալ փուլում մեր հարաբերություններում առկա խնդիրները:

 

Ցանկացած երկկողմ հարաբերություններ, նույնիսկ` ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև, պարունակում են խնդիրներ: Եվ զարմանալի կլիներ, եթե դրանք չլինեին Մոսկվայի և Երևանի միջև` հատկապես, հաշվի առնելով ընդհնաուր սահմանների բացակայությունը, ՌԴ և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության առկայությունը, ռուս-թուրքական հարաբերությունների ամրապնդումը և բազմաթիվ այլ հանգամանքներ: Մեր հարաբերությունների առավել լուրջ խնդիրն Ադրբեջանին ռուսական հարձակողական սպառազինության զգալի մատակարարումներն են: Մասնավորապես, լուրջ մտահոգություն է հարուցում ադրրբեջանական բանակում ծանր ռեակտիվ «Ուրագանե  և կրականետ «Սոլնցեպեկե համակարգերի առկայության փաստը: Նշված համակարգերի կիրառումը, ինչպես ցույց են տվել Ուկրաինայի իրադարձությունները, կարող են հանգեցնել մեծաթիվ զոհերի տեղի բնակչության շրջանում: Ուստի ռուսական կողմը պետք է չափազանց ուշադիր որոշի Բաքու մատակարարվող սպառազինության տեսականին:Հայ-ռուսական հարաբերություններում առկա երկրորդ խնդիրը ռուսական ընկերությունների անարդյունավետ գործունեությունն է Հայաստանում, ինչի ակնհայտ օրինակը դարձան դժգոհությունները ռուսական ՙԻնտեր ՌԱՕ ԵԷՍ՚ դուստր ՀԷՑ նկատմամբ: Նման բացասական վերաբերմունք կա նաև մի քանի այլ ռուսական ընկերությունների, մասնավորապես, ՙազպրոմ՚ ԲԲԸ  գործունեության նկատմամբ: Եվս մեկ խնդիր է Հայաստանի պետական պարտքի մարման հաշվին Ռուսաստանին հանձնված հայկական ձեռնարկությունների պարապուրդը: Բազմաթիվ հայեր կարծում են, թե Ռուսաստանը, որպես Հայաստանի դաշնակից, պետք է լիովին չեղյալ հայտարարեր բոլոր համապատասխան պարտքերը, այլ ոչ թե դրանց դիմաց պահանջեր ինչ-ինչ սեփականություններ: Որպես օրինակ, սովորաբար, նշվում են Կուբան կամ Սիրիան, որոնց նախկին պետական պարտքերը չեղյալ հայտարարվեցին: Սակայն ընդսմին մոռանում են, որ նշված պարտքերը գոյացել քին խորհրդային շրջանում, և այժմ դրանք վերադարձնելու հնարավորություն չկա: Իսկ ՌԴ-ին հանձնված հայկական ձեռնարկությունների վերաբերյալ կարելի է նշել, որ դրանցից շատերն, իրոք, պարապուրդի են մատնված: Այդ խնդիրը կարելի է լուծել, մասամբ, ազգային պաշտպանա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների համար` ներմուծվող արևմտյան ապրանքների փոխարինման քաղաքականության շրջանակում: Մոսկվան կարող է իր պատվերների մի մասը տեղաբաշխել Հայաստանի համապատասխան ձեռնարկություններում: Սակայն, նույնիսկ դրան կարող է խոչընդոտել Վրաստանը որպես փոխադրամիջանցք օգտագործելու անհրաժեշտությունը:

 

Ռուսական և հայկական ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, ռազմական կարիքների նպատակով Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 200 մլն վարկն օգտագործվելու է ՙԻսկանդեր-Մ՚ գնման համար: Ի±նչ կարծիք ունեք այս առնչությամբ: Արդյո±ք այսօր Հայաստանի տարածքում ՙԻսկաներդների՚ տեղակայման ռազմավարական և մարտավարական շարժառիթներ կան:

 

Որպես ռազմական փորձագետ` ես Հայաստան ՙԻսկանդեր-Մ՚ համալիրների մատակարարման անհրաժեշտություն չեմ տեսնում: Այդ համալիրների հրաձգության հեռավորությունը որոշ մարտական զինման առկայության դեպքում կարող է կազմել 500 կմ, ուստի նման մատակարարումը կհանգեցնի, նույնիսկ, ոչ թե ռուս-ադրբեջանական, այլ ռուս-թուրքական հարաբերությունների էական սրման: Դրանց մարտական արդյունավետությունը որոշ աստիճանով ավելորդ է, նույնիսկ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար:

Բացի այդ, զինված հակամարտության գոտում մարտ ամսին տեղի ունեցած սրումը բացահայտեց մարտավարության փոփոխություն: Այսպես, եթե նախորդ տարվա օգոստոսին ադրբեջանական կողմից ձեռնարկվում էին մարտի հետախուզում վարելու փորձեր, ապա այժմ հիմնական ծանրությունն անցավ հետախուզադիվոերսիոն գործունեությանը: Մասնավորապես, դա դրսևորվեց տարատեսակ ականների և հետախուզադիվերսիոն խմբերի առավել ակտիվ օգտագործմամբ, որոնց երբեմն հաջողվում էր ներթափանցել պաշտպանության առաջնագծով: Այդպիսի պայմաններում հայկական բանակի համար ավելի կարևոր է դիտարկման, հետախուզման և թիրախանշման տեխնիկական միջոցների մատակարարումը, ինչը թույլ կտա ոչ միայն խոչընդոտել ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբերի աշխատանքին, այլև զգալիորեն բարձրացնել հայկական զորքերի մարտական կիրառման արդյունավետությունը: Հայկական ԶՈւ-ում օգտակար կլինեին կապի և զորքերի կառավարման ժամանակակից միջոցները, հատկապես` հաշվի առնելով տեղանքի լեռնային ռելիեֆի առկայությունը:

 

Մի շարք պատճառներով, որոնք նույնիսկ Հայաստանում օբյեկտիվ են գնահատում, Ռուսաստանը հետևողականորեն փորձում է ամրապնդել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները: Այնուամենյանիվ, այդ գործընթացը նույնքան օբյեկտիվ մտահոգություն է առաջացնում Երևանում: Արդյո±ք դա հայ-ռուսական հարաբերությունների տեսանելի խնդիրներից մեկը չէ:

 

Մինչև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը, ինչն անհնար է, նույնիսկ, միջնաժամկետ հեռանկարում, Ռուսաստանը չի գնա Ադրբեջանի հետ հարաբերությունների մինչև դաշնակցային մակարդակի բարձրացման: Առավել ևս` նման դաշնակցություն անհնար է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ: Երևանը, Բաքուն և Անկարան լիովին կարող են համագործակցել Շանհայյան համագործակցության կազմակերպության շրջանակում` ոչ միայն որպես երկխոսության գծով գործըներներ, այլև, նույնիս, որպես այդ կազմակերպության դիտորդնմեր: Սակայն չեմ կարծում, որ  դա հնարավոր է Եվրասիական տնտեսական միության հարթակում, որտեղ Հայաստանի կարգավիճակն էապես բարձր կլինի նշված պետություններից, նույնիսկ,  եթե նրանք եվրասիական ինտեգրմանը մասնակցելու ցանկություն դրսևորեն: Համանման կարծիք կարող եմ հայտնել ՀԱՊԿ առնչությամբ:

Այդուհանդերձ, 2014 թվականից Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հասել են որակապես նոր մակարդակի, ինչի վկայությունն են ատգործնախարար Սերգեյ Լավրովի, այնուհետև փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այցերը Բաքու` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Բարոզուի Ադրբեջան ժամանումից անմիաջապես հետո, որը փորձել էր Բաքվին համոզել ԵՄ հետ ասոցացման շուրջ համաձայնագիր ստորագրել: Իսկ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի սեպտեմբերյան այցը Բաքու Ռուսաստանին թույլ է տվել Ադրբեջանի հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, ինչպես նաև սկսել 2013-2016 թթ. ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացման համատեղ ծրագրի իրագործումը:

 

Եվրասիական թերահավատները, ի պատասխան ԵՏՄ-ում Հայաստանի հեռանկարների վերաբերյալ հարցին, առաջարկում են սկզբում խոսել եվրասիական ինտեգրման նախագծի հեռանկարների մասին: Ինչպե±ս եք պատկերացնում ԵՏՄ հեռանկարները Դուք:

 

եվրասիական թերահավատներին խորհուրդ կտայի ավելի շատ ուշադրություն դարձնել ՙբարգավաճող՚ Եվրոպային, որը, ըստ երևույթին, ստիպված է լինելու ավելի քան 50 մլրդ դոլար վճարել, որպեսզի Հունաստանը մնա ԵՄ-ում և եվրոգոտում: Հաշվի առնելով միգրանտների խնդիրները, Ուկրաինայում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը, որի համար ԵՄ-ն պատասխանատվություն է կրում, պաշտպանության ծախսերն էապես ավելացնելու անհրաժեշտությունը և շատ այլ պատճառներ`  Հայաստանի կողմից միամտություն կլիներ էական ֆինանսատնտեսական օգնություն ակնկալել ԵՄ կողմից:

Իհարկե, չափազանց մեծ էին նաև ակնկալիքները եվրասիական տնտեսական միությունից: Բայց պետք է ուշադրություն դարձնել մայիսի 8-ին Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների ընդունած որոշմանը, որը վերաբերում է ՙՆոր Մետաքսի ճանապարհի՚ տնտեսական գոտու կցորդմանը: Դա անպայման կխթանի նաև Հայաստանի տնտեսության զարգացումը:Այդուհանդերձ, Երևանը պետք է ավելի շուտ ինքնուրույն լուծի ներքին խնդիրները` բարձրացնելով ազգային տնտեսության կառավարման արդյունավետությունը: Այդ դեպքում Հայաստանն ստիպված չի լինի դեսուդեն նետվել ԵՄ և ԵԱՏՄ միջև, հատկապես, հաշվի առնելով, որ իրականում միայն վերջինը Հայաստանի համար կստեղծի տնտեսական աճի իրական հնարավորություններ, որոնց իրագործումն ավելի կախված է Երևանից, քան` Մոսկվայից կամ Պեկինից:

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածուՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածու
Հայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորությունները
Բերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածունԲերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենաՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենա
"Ականատես". Արտաշատում հոգևորականը հրապարակավ սատարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուին
Հայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումըՀայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումը
Արման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններումԱրման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններում
ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիքՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք
Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի
Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձըԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասինԱռողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին
Նարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր էՆարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր է
Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող "Ուժեղ Հայաստանի" կողմնակիցների կալանավորման հաշվին ստիպել նրան պաշտպանել նոր սահմանադրությունը
87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերըԱդրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ
Ծաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներԾաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներ
Արցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտինԱրցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի ՀայաստանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան
«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ
Երևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել էԵրևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել է
Նիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերինՆիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերին
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունըՀայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունը
Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե ՕհանյանըՎարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե Օհանյանը
Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններինՆարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններին
Հայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունըՀայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը
Փաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսովՓաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսով
IDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունըIDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունը
ԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցելԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցել
Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։
Փարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակըՓարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը
Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։
Հայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ էՀայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմիցՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմից
Հայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցեր
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ըՀակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ը
Հայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբՀայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբ
Ընդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ էԸնդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ է
Խամոյան․ Խամոյան․ "Հայաստան" դաշինքը չի քվեարկի նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու օգտին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ
2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը
Նոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններՆոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետՓաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետ
Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն   Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն  
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւ
Կառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածունԿառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածուն
Հայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրըՀայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրը
Ընդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի ենԸնդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են
Երևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարանԵրևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարան
Տտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - ՓաշինյանՏտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - Փաշինյան
Հայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջինԾիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին
Ամստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանությունԱմստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն
Ըստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկանԸստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկան
Իսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումներըԻսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումները
ՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքներըՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ