Արմինֆո. Արբանյակային քարտեզների դիտարկումը թույլ է տալիս պնդել, որ ադրբեջանական կողմը սկսել է արհեստականորեն ավելացնել Արցախում մզկիթների թիվը։ Այս մասին տեղեկացնում է monumentwatch.org-ը:
Ըստ կազմակերպության՝ Հադրութի շրջանի գյուղերը Google Earth-ով դիտարկելիս նկատելի է դարձել, որ Թաղասեր, Վարդաշատ, Կամրակուչ, Սարինշեն, Ցամաքձոր, Տող բնակավայրերում կամայականորեն հայտնվել են մզկիթների առկայության մասին նշաններ: <Մզկիթի առկայության մասին ցուցիչ է տեղադրված նաև Ասկերան քաղաքում: Դատելով օնլայ քարտեզից ՝ այն գտնվում է քաղաքի գերեզմանատնից ոչ հեռու։ Ադրբեջանական կողմը շարունակում է Արցախի իսլամացման քաղաքականությունը նաև վիրտուալ ոլորտում։
Մզկիթների ցուցանակներն արհեստականորեն տեղադրվում են արբանյակային պատկերներ ցուցադրող կայքերում: Հատկանշական է, որ որպես օբյեկտ ընտրվել է Հադրութի շրջանը, որի գյուղերի մեծ մասը հայկական են եղել, ունեցել են հայ բնակչություն և երբեք չեն ունեցել իսլամական աղոթատներ:
Հատկանշական է, որ մզկիթների առկայություն է նկատվել Հադրութ քաղաքին հարակից գյուղերում, որտեղ 2020 թվականի օկուպացիայից հետո բնակչություն չկա, և այնտեղ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում", - գրում է monumentwatch-ը ։