Արմինֆո. Արցախի Հանրապետությունը ոչ թե լուծարված է, այլ՝ օկուպացված։ Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր Facebook-յան էջում այսպես է արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարություններին:
"Հայաստանի իշխանությունների քաղաքականության արդյունքում Արցախի Հանրապետությունը օկուպացված է թշնամական Ադրբեջանի կողմից", - գրել է նա:
Նշատենք, որ սեպտեմբերի 9-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետությունը լուծարվել է իր պաշտոնյաների որոշմամբ: Ավելին, նա առաջարկել է լուծարել Հայաստան-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը ՝ դրա գոյության աննպատակահարմարության պատճառով ։ Նրա խոսքով, քանի որ Արցախը դադարել է գոյություն ունենալ որպես "պետական կազմավորում" ։