Արմինֆո.Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անհեթեթ է որակել ՀՀ Զինված ուժերի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին Ադրբեջանի հայտարարությունները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանն անվանել էր "օկուպանտ երկիր" և "ագրեսոր": Այդ առնչությամբ նա կոչ էր արել միջազգային հանրությանը "սահմանափակումներ կիրառել Հայաստանի զինված ուժերի նկատմամբ"։ Հատկանշական է, որ այդ հայտարարությունը հաջորդել էր Երևանի հերթական առաջարկին՝ ստեղծել համատեղ մեխանիզմներ հրադադարի ռեժիմի խախտումների մոնիթորինգի և սպառազինությունների վերահսկման համար:
"Ես անհեթեթ բաներ չեմ մեկնաբանում", - սեպտեմբերի 9-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սիմոնյանը։ Նրա խոսքով ՝ այդ տրամաբանությամբ կարելի է անվերջ հանդես գալ առաջարկություններով։ Մինչդեռ , Ադրբեջանն՝ ինք,ը շատ ուժեղ զինվում է, և պետք է հասկանալ, թե ում դեմ է զինվում, քանի որ Հայաստանի դեմ պատերազմի դեպքում նրան նման զինանոց պետք չէ։
"Անհրաժեշտ է հասկանալ, թե ում դեմ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը։ Հայաստանի պաշտպանության և բանակի հարցը մեր ներքին գործն է", - եզրափակել է Սիմոնյանը։