Արմինֆո.Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը:
ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 9-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Քսավյե Բետելի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Սեպտեմբերի 10-ին Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում համատեղ կմասնակցեն «Հարավային Կովկասը խաչմերուկում. տրոհված լինելու և համագործակցության միջև» խորագրով պանելային քննարկմանը:
ԱԳՆ նաեւ հաղորդում է, որ սեպտեմբերի 10-ին Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ Կկայանա հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պետեր Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում կմասնակցի «Փոխկապվածության աշխարհաքաղաքականություն. մրցակցությունից համագործակցություն» խորագրով պանելային քննարկմանը։