Արմինֆո. Էդգար Բաղդասարյանի "Յաշա և Լեոնիդ Բրեժնևը" ֆիլմն առաջադրվել է "Օսկար" մրցանակի "Լավագույն արտասահմանյան ֆիլմ" անվանակարգում: Նման որոշում է կայացրել հայկական կինոակադեմիան՝ ազգային ընտրության արդյունքների ամփոփման արդյունքում:
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են թատրոնի (Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոն) և կինոյի հայ դերասան Մայիս Սարգսյանը (Յաշա) և թատրոնի ու կինոյի ռուս դերասան, թատրոնի և հեռուստատեսության ռեժիսոր Մաքսիմ Վիտորգանը (Լեոնիդ Բրեժնև):
Նշենք, որ ֆիլմը Հայաստանում "Անահիտ" ազգային կինոմրցանակաբաշխության ժամանակ արժանացել է միանգամից մի քանի մրցանակների՝ "Լավագույն ռեժիսորական աշխատանք" (Էդգար Բաղդասարյան), "Օպերատորի լավագույն աշխատանք" (Սուրեն Թադևոսյան), "Լավագույն սցենար" (Էդգար Բաղդասարյան), "Տղամարդու լավագույն դեր" (Մայիս Սարգսյան), "Հնչյունային ռեժիսորի լավագույն աշխատանք" (Տիգրան Կուզիկյան):
Դա հուզիչ պատմություն է թոշակառու Յաշայի մասին, ով երկար տարիներ աշխատել է Վանաձորի մի գործարանում, և նրա կարիերայի ամենավառ պահը եղել է Հայաստանի պատվիրակումը ԽՄԿԿ 25-րդ համագումարին: Սակայն, թոշակի անցնելուց հետո Յաշայի աշխարհը կորցնում է իր իմաստը: Ամեն ինչ փոխում է հենց Լեոնիդ Բրեժնեւի հետ հանդիպումը։ ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի հետ Յաշան ճանապարհորդում է ողջ ԽՍՀՄ-ով, որտեղ հանդիպում է սոցիալիստական ճամբարի երկրների ղեկավարների և լեգենդար հեղափոխականների հետ: Դերասանների գեղեցիկ և օրգանական խաղը, առողջ հումորը, հետաքրքիր, արտասովոր սյուժեն դիտողին պատմում են սիրո և խոնարհության, խնամքի և խղճահարության, կյանքի և մահվան մասին: Ֆիլմը ներկայացվել է 2024 թվականի ամռանը Երևանում ՝ "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի շրջանակներում ։