Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահ է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հնարավորության հարցում: Համապատասխան համոզմունքը նա հայտնել է Չեռնոբիոյի միջազգային համաժողովում "Ադրբեջանի դերը նոր աշխարհաքաղաքական պայմաններում" նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ:
"Մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքում", - ասել է Ալիևը, հավելելով, որ խաղաղության պայմանագրի տեքստի մոտ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է:
"Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանազատման, նույնիսկ, սահմանագծման գործընթացի մեկնարկին։ Այո, սա առաջին փոքր քայլն է. համաձայնեցվել է Հայաստանի հետ հազար կիլոմետր ընդհանուր երկարությամբ սահմանի ընդամենը տասներեք կիլոմետրանոց հատվածը։ Այնուամենայնիվ, սա քայլ է ճիշտ ուղղությամբ: Մենք հույս ունենք, որ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը", - նշել Է Ալիեւը, որի խոսքերը մեջբերում է APA-ն։
Ավելի վաղ Երևանում կայացած մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի 17 կետից 13-ն ամբողջությամբ համաձայնեցվել են: Ավելին, ըստ նրա, ևս երեք կետերի շուրջ կան մասնակի պայմանավորվածություններ։