

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիեի (Ֆրանսիա) և Իգոր Պոպովի (Ռուսաստան) հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Նշենք, նոր հաջորդ շաբաթ Մինսկի միջնորդները կայցելեն տարածաշրջան:



