Արմինֆո. Բաքվում է գտնվում ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության եվրոպական և եվրասիական տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորը:
Ինչպես նշում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, Բաքու այցի նպատակն է Ադրբեջանի կառավարության հետ խորհրդատվությունների անցկացումը անվտանգության ոլորտում ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղիների վերաբերյալ: