Արմինֆո. Համաշխարհային ճանաչում ունեցող ռուս ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի արվեստաանոցը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (ԵԹԿՊԻ) չի կայանա՝ բուհի ռեկտորի հետ արդյունավետ երկխոսության բացակայության պատճառով: Այդ մասին ասվում է ռեժիսորի "Սոկուրովի կղզի" պաշտոնական թելեգրամ-ալիքում:
<Ստեղծված պայմաններում դասընթացի վարպետը զրկված է ոուսուցման ծրագիրը բովանդակությամբ համալրելու հնարավորությունից, որը երաշխավորում է արժանի մասնագիտական արդյունք: Ալեքսանդր Նիկոլաևիչը խորապես ցավում է այդ կապակցությամբ, բայց նաև հույս ունի, որ վաղ թե ուշ արվեստաաանոցը, այնուամենայնիվ, հնարավոր կլինի բացել>, - ասվում է աղբյուրում։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին ԵԹԿՊԻ-ն հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ ինստիտուտին կից կբացվի կինոյի աշխարհահռչակ վարպետ, ռուս ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցը: Նախատեսվում էր, որ արվեստանոցը կբացվի 2024թ. սեպտեմբերին ԵԹԿՊԻ մագիստրատուրայում: "Սա բացառիկ հնարավորություն է հայկական հեղինակային կինոյի զարգացման համար", - նշվում էր ինստիտուտի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ալեքսանդր Սոկուրովը աշխարհահռչակ ռուս ռեժիսոր է, Վենետիկի փառատոնի գլխավոր մրցանակի ՝ "Ոսկե առյուծի" չորս դափնեկիրներից մեկը: Բացի նրանից, նման մրցանակ են ստացել Անդրեյ Տարկովսկին "Իվանի մանկություն" - ի համար, Նիկիտա Միխալկովը "Ուրգոյ՝ սիրո տարածք"-ի համար, եւ Անդրեյ Զվյագինցեւը (դեբյուտային "Վերադարձ"): Եվրոպական կինոակադեմիան նրան ընդգրկել է համաշխարհային կինեմատոգրաֆիստների հարյուր լավագույնների ցանկում ։ Նրա մրցանակների թվում, բացի տարբեր կինոփառատոնների բազմաթիվ մրցանակներից, կան Ռուսաստանի երկու պետական մրցանակներ, ՄԱԿ-ի մրցանակ և, նույնիսկ, Սուրբ Աթոռի մրցանակ (Վատիկան):