Արմինֆո.Հայաստանի Պաշտպանության նախարարությունը 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամ հերքել է թշնամու ապատեղեկատվությունը:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե, իբր, սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասվում է Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: