


«Կգա օրը, երբ Ադրբեջանը կապահովի իր տարածքային ամբողջականությունը, առայժմ մենք այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանք ենք իրականացնումե, - ըստ ԱՊԱ-ի` հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստի ժամանակ, որը նվիրված է եղել 2015 թվականի առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և առաջիկա խնդիրներին:
Ալիևը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ոչ մի տեղաշարժ չկա: «Հայաստանը, պարզապես, բոյկոտում է բանակցային գործընթացն ու ձգտում առավելագույնս ձգձգել այդ հարցը: Սակայն որքան ավելի ձգձգվում է հարցը, Հայաստանն ավելի մեծ անկում է ապրումե, - նշել է Ադրբեջանի նախագահը:
Նա նաև «մտահոգությունե է հայտնել Հայաստանի հետագա ճակատագրի առնչությամբ, նշելով, որ երկիրը գտնվում է խորը քաղաքական, բարոյական, հոգեկան և ֆինանսական ճգնաժամում: «Երկրի զարգացման համար ոչ մի ռեսուրս չկա: Տնտեսությունը փլուզվել է, արդյունաբերությունը` քայքայված է, մարդիկ հեռանում են երկրից, այսինքն, չկա նաև մարդկային ռեսուրս: Եթե այդպես շարունակվի, ապա ապագայում Հայաստանը կանհետանա աշխարհի քարտեզից: Եթե դա պատահի, ապա մեղավոր կլինի միայն քրեական բռնապետական ռեժիմըե, - ընդգծել է նա:
Ալիևը նաև խորապես համոզված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են անհամադրելի մակարդակներում: «Պարզապես, արտաքին ֆինանսական, ռազմական և քաղաքական աջակցության հաշվին Հայաստանն առայժմ մեր հողերը պահում է օկուպացման մեջ: Ես այս լսարանում արդեն մեկ անգամ ասել եմ, որ մեր հողերը զավթել է ոչ միայն Հայաստանը: Մեր հողերը զավթել են Հայաստանի հովանավորները, հայամետ տրամադրված իսլամաֆոբ քաղաքական գործիչները, հակաադրբեջանական ուժերը: Արդյո՟ք Հայաստանը կարող է օկուպացնել մեր հողերը: Մեկ շաբաթվա ընթացքում այնտեղ քարը քարինհ չի մնա: Եվ սա է իրականությունը, կրկնում եմ, մենք ապրում են իրական աշխարհում, ձեռնարկում ենք մեր միջոցները, և կգա օրը, երբ Ադրբեջանը կապահովի իր տարածքային ամբողջականությունը: Առայժմ մենք իրականացնում են ողջ նախապատարստական աշխատանքըե, - եզրափակել է Ադրբեջանի ղեկավարը:



