


Արմինֆո.Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը փաստացի դադարեցված է։ Այդմասին ասվում է ԵՄ հայտարարությունում, որը տարածել է Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը։
Ինչպես հաղորդում է «գրուզիա-օնլայն»-ը, հայտարարությունն արվել է այն բանից ն անմիջապես հետո, երբ Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ԼԳԲՏ-քարոզչությունն արգելող օրենքը: «Կողմ» քվեարկել է 81 պատգամավոր: Ընդդիմության ներկայացուցիչները ներկա չեն եղել նիստին, քանի որ բոյկոտում են խորհրդարանի աշխատանքը։
Փոփոխությունները, որոնք առաջարկել է "Վրացական երազանք" կուսակցությունը, նախատեսում են, մասնավորապես, միասեռ ամուսնությունների գրանցման, նույնասեռական զույգերի կողմից անչափահասների որդեգրման, ինչպես նաև սեռափոխության վիրահատությունների արգելք: Օրենքի ընդունումից հետո ԶԼՄ-ները, գովազդատուները և կինոթատրոնները ստիպված կլինեն խմբագրել բովանդակությունը:
ԵՄ-ում, իրենց հերթին, հայտարարել են, որ ԼԳԲՏ քարոզչությունը արգելող օրենքը կվատթարացնի հարաբերությունները Վրաստանի հետ: "Եվրամիությունը հիշեցնում է, որ Վրաստանի անդամակցության գործընթացը, փաստացի, դադարեցված է, և կոչ է անում իշխանություններին վերադառնալ ինտեգրման ուղի", - ասվում է հայտարարության մեջ, որում ԵՄ-ն դատապարտել Է Վրաստանի խորհրդարանի ընդունած ԼԳԲՏ քարոզչությունը արգելող օրինագիծը:



