Արմինֆո.Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանին է հանձնել Ղազախստանի Հանրապետության պետական պարգևը՝ "Դոստիկ" II աստիճանի շքանշան։
Ինչպես հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Ղազախստանի ԱԳՆ-ում կայացած պարգևատրման արարողության ընթացքում նախարարը նշել է Հայաստանի դեսպանի ներդրումը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և բազմաբնույթ փոխգործակցության զարգացման գործում և հայ դիվանագետին մաղթել նորանոր հաջողություններ երկկողմ կապերի առավել ամրապնդման գործում:
Հանդիպման ժամանակ նախարարը կարևորել է ս. թ. ապրիլի 14-15-ը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Երևան կատարած առաջին պաշտոնական այցի արդյունքներով ձեռք բերված բարձր մակարդակի պայմանավորվածությունների գործնական իրականացումը:
Իր հերթին՝ Ղևոնդյանը խորին երախտագիտություն է հայտնել ՂՀ ղեկավարությանը ՝ իր գործունեությունը բարձր գնահատելու համար, և վերահաստատել պատրաստակամությունը՝ այսուհետ ևս անհրաժեշտ ջանքեր գործադրել հայ-ղազախական փոխգործակցության զարգացման համար ՝ բարեկամության և համակողմանի համագործակցության ոգով:
Ղազախստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը նշել են 1999 թվականի սեպտեմբերի 2-ին ստորագրված Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի 25-ամյակը: Այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են փոխանակվել երկու երկրների ղեկավարների և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև