Արմինֆո. Հայաստանը կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այդ մասին սեպտեմբերի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարե է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
"Այո, հայկական կողմը կմասնակցի", - ասել է նա: Ընդ որում, Սաֆարյանը չի հստակեցրել այդ մասնակցության ձևաչափը։
Հայաստանը կմասնակցի նաև BRICS -ի հոկտեմբերյան գագաթնաժողովին, հաղորդել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաղորդել էր, որ գագաթնաժողովին մասնակցելու հրավիրված են նաև ԱՊՀ երկրների ղեկավարները: