Արմինֆո. Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Ադրբեջան ուղեւորություններից: Պաշտոնական Բաքուն Փարիզի այս կոչին արձագանքել է իրեն բնորոշ նյարդայնությամբ։
Մասնավորապես, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում, որը վկայակոչում է «Թուրան»-ը, ասվում է. " Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում երկքաղաքացիություն ունեցող, բնակվող կամ տարանցիկ ճանապարհորդող, Ադրբեջանում ենթարկվում են կալանավորման, կամայական ձերբակալման և անարդար դատաքննության վտանգի։ Այս ռիսկը կարող է հատկապես ազդել այն մարդկանց վրա, ովքեր կատարում են պարզ տուրիստական այց կամ գործուղում: Ձերբակալման կամ կալանավորման դեպքում հիմնարար իրավունքների հարգումը չի երաշխավորվում:
Բացի այդ, նախկինի պես կտրականապես խորհուրդ չի տրվում մեկնել Հայաստանի հետ սահմանակից շրջաններ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի և հարակից շրջաններ", - ասվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն հայտարարել Է Փարիզի կոչի "չհիմնավորված" լինելու մասին: "Ֆրանսիայի նման անհիմն և կանխակալ որոշումը և հայտարարությունը վկայում են Ադրբեջանի հետ հարաբերություններն էլ ավելի սրելու այդ երկրի մտադրության մասին ։ Ֆրանսիայի քաղաքացիների չհիմնավորված ձերբակալման և կալանավորման մասին Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պնդումները ոչ մի հիմք չունեն", - հավաստիացրել է Հաջիզադեն, միաժամանակ ընդունելով, որ ներկայում Ադրբեջանում անազատության մեջ են գտնվում Ֆրանսիայի երկու քաղաքացիներ: Նրանցից մեկը ՝ Մարտին Ռայանը, ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով։ Ֆրանսիայի ևս մեկ քաղաքացի ՝ գործավար Տիեգո Հյուգոն ձերբակալվել է Բաքվի մետրոյում գույքը (վագոնների վրա գրաֆիտի) փչացնելու համար: Հաջիզադեն Ֆրանսիային կոչ է արել "դադարեցնել Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը"